Գրականություն

Նախագիծ 《Պարային մշակույթ》


Սա իմ հրաշք աշխարհն է ուր ամեն մարդ իրեն բարեկամ է համարում, որին ես անվանում եմ Հայաստան։ Երբ դեռ փոքր էի, չէի հասկանում ինչ է Հայաստանը և չգիտեի, թե ինչ մեծ արժեքներ ունի այս աշխարհը։ Սա հենց իմ երազած աշխարհն է, որտեղ մարդիկ հարգանք ունեն իրար հանդեպ, սեր, համերաշխություն, ազատություն։ Ես ինձ լավ եմ զգում այստեղ և ուրիշ ոչ մի տեղ չէի կարող այսպես լավ լինել սա է իմ հրաշք աշխարհը։ Ես այս մի քանի ամսում հասկացա, որ Հայստանում բոլորը համախմբված են ու անգամ պատրաստ են կյանքը վտանգի տակ դնել իր ազգակցի համար, այ սա է հրաշք աշխարհը ես Հայաստանին աշխարհ եմ անվանում, քանի որ այս երկիրը աշխարհ արժե։ Հայերն ամենաբարի, ամենահպարտ, ամենաուժեղ, ամենահրաշքն են աշխարհում։



Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:  
Հարցեր և առաջադրանքներ՝
  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Ժայռի ստվերը գետափին չոքել,
    Վիզը երկարել ու ջուր է խմում,
    Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
    Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
  • Իմ սիրելի պահը օրվա մեջ դա առավոտն է, երբ արթնանեում եմ պայծառ արևը շողում է օդը մաքուր է և թռչունները ազատ թռչում են երկնքում։
Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:  
Հարցեր և առաջադրանքներ՝
  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Մասուրը։
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Ժայռից մասուր է կաթում
    Կարմիր սարսուռ է կաթում,
  • Առուն մասուր է տանում,
    Կարմիր սարսուռ է տանում,
  • Առուն բարի է այնպես,
    Հասկանալի է այնպես,
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
  • Խոսքի պատկերավորման արտահայտչական միջոցները`
    1 . մակդիր
    Մակդիրը այն բառն է կամ բառակապակցությունը, որը գեղարվեստորեն բնորոշում է առարկան կամ երևույթը, արտահայտում է որոշակի վերաբերմունք:
    Օրինակ`
    Գեղեցիկ, բարձրակասակ,հրաշք աղջիկ։
    Հրաշքը մակդիր է
    Կանաչ դաշտ, ծաղկավետ դաշտ, դալուկ դաշտ։
    Բոլոր մակդիրները որոշիչներ են , բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:

    2 . Համեմատություն
    Ձևավորում է նման, պես, զերթ և այլ բառերի օգնությամբ:
    Անձնավորոկմը այմ միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երևույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում է մարդկային հատկանիշներ:Այսինքն` դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշները` խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…
    Օրինակ`
    Օրոր էր ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի քունը չէր տանում:
    Իրիկվա հովն է հորովել երգում:
    Առվակը ծիծաղում էր, սիրտս երգում էր
    Փոխաբերություն`
    Մի առարկայի կամ երևույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երևույթի անունով:Այն հիմնվում էհատկանիշների նմանության կամ ընդհանրության վրա:Փոխաբերության հիմքում ընկած է համեմատությունը` առանց պես, նման, ասես, կարծես, զերթ բառերի օգտագործման:
    Օրինակ`
    Քանի ձեռքից եմ վառվել, վառվել ու հուր եմ դարձել:
    Ամպ ու լուսին իրար փարված`դուրս են գալիս միասին:
    Փոխաբերությունը արտաքին ձևով հիշեցնում է մակդիրներին, բայց շատ շեշտված է փոխաբերական իմաստը:
    Չափազանցություն`
    Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Լայնորեն օգտագործված է էպոսում, հեքիաթներում, լեգենդներում:
    Օրինակ`
    Կտորները երկինք թռան ու գնում են մինչև էսոր:
    Արյունը հոսում էր էն Քռի նման:
    Մելիքի զորքը եկավ,  գետի ջուրը խմեց, ջուրը ցամաքեց:
    Նվազաբերություն`
    Չափազանցության հակառակ երևույթն է և առարկան  ներկայացնում է փոքրացնած, նվազեցված ձևով:
    Օրինակ` Աշխարս մեկ բանջարա է:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝  
  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Կանաչ խոտ, ճերմակ շուշան,դեղին մեղրածաղիկ, բարձր սար, խոնարհ ծառ։
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ամպրոպից հետո, իմ կարծիքով այս բառկապացությունը մռայլությունից բերում է պայծառության բանաստեղծությանը։
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ամպրոպից հետո
    Բարի է լինում արևն ավելի,
    Եվ մենք ավելի սիրով ենք իրար
    Բարի լույս ասում։
    Ամպրոպից հետո աշխարհը և դու
    Հասկանալի եք լինում ավելի…
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
  • Իմ կարծիքով, այս բանաստեղծության փոխաբերական իմաստը այն է, որ մռայլության մեջ ավելի դժվար է շբվել մարդկանց հետ քան պայծառության մեջ։
Հարցերը և առաջադրանքները՝  Մարգարիտ Հարությունյանի






  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
  • Ես պատերազմ ասելով հասկանում եմ՝ ինչ որ երկրների, բախում և դրա մեղավորը հենց այդ երկու երկրներն են, քանի որ չի կարող պատերազմի մեղավորը լինել միայն մի կողմը։ Խաղաղություն ասելով հասկանում եմ՝ երբ, որ ինչ որ խնդիր է լինում այդ խնդիրը լուծվում է խաղաղ ճանապարհով, բանակցություններով։
  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
  • Սերը ինձ համար շատ մեծ զգացմունք է ես չեմ կարող բառերով բացատրել։
  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:
  • Վերլուծություն
  • Չապլինի նամակը դստերը։
  • Հուզիչ, խորիմաստ ու լավ նամակ էր գրել Չապլինը իր դստերը։ Նա ուղղակի ասաց կյանքի բոլոր այն օրենքները, որով կաորող ես ամենաերջանիկը լինես աշխարհում, Չապլինն ասում էր, որ պետք է բոլորին նայել հավասար և չպատկերացնել, որ ինչ որ մեկից առավել ես այլ հակառալը պետք է պատկերացնես, որ անգամ պակաս ես նրանցից։ Չապլինն ուզում էր, որ իր դուստրը չտարվի միայն բեմում իր հանդիսատեսների նվիրած ծաղիկնրով, ծափերով ու ասել է եթե հանկարծ այդպիսի բան լինի թող գնա բեմից, նստի առաջին պատահած տաքսին գնա Ֆրանսիա ու տեսնի, որ նրանից լավ պարող ու խաղացողներ էլ կան։ Հիմնական ասելիքը այն էր ինձ համար, որ պետք է բարեսիրտ լինես, օգնես մարդկանց ու քեզ ոչ ոքից բարձր չդասես։



Իմ երգը
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
Վերլուծություն։
Իմ երգը բանաստեղծությունից ես հասկացա, որ հարուստ միայն փողով չեն լինում այլ նաև հոգով ու նա այնպեդ էր գրել, որ հոգով ավելի հարուստ ես քան փողերով պետք է գնահատես քո ունեցածը, քանի որ կա մարդ, որ քո ունեցսծից էլ չունի։



Հարցեր և առաջադրանքներ
  • «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:

  • Համաձայն չեմ, քանի որ դեռ այդպիդի մարդ չեմ տեսել։

  • Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:
Կարծում եմ, որ  մեծահասակները իրենց ապրած ժամանակաշրջանի ձեռքբերումները, պատանեական և  երիտասարդական իրենց անցած ուղղին և այսօրվա երիտասարդության ապրելակերպը, նրանց հայացքները, ձգտումները ցանկանում են համեմատել այսօրվա նոր սերդնի հետ, որը իմ կարծիքով ավելի ռացիոնալ է և կազմակերպված:

  • «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:
  • Ես այս նախադասությունը հասկանում եմ այսպես, որ նա ունի փոքր սիրտ բայց շատ մեծահոգ ու բարի է։
  • Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:
  • Երբ որ ինչ որ մեկին նեղացնում եմ այդ ժամանակ զղջում եմ։

Անառակ որդու վերադարձը

Մի մարդ երկու որդին ուներ: Մի օր որդիներից կրտսերը եկավ հոր մոտ ու ասաց, որ արդեն ինքը չափահաս է և ցանկանում է տեսնել աշխարհը, թող հայրը բաժանի իր ունեցվածքը և տա նրան: Սկզբում հայրը տխուր էր, չէր ցանկանում, որ իր տղան գնար: Բայց մի օր, կանչեց որդիներին ու իր ունեցվածքը բաժանեց տղաների միջև: Կրտսեր տղան վերցրեց ամեն ինչ և գնաց ուրիշ երկիր: Ծնողներից հեռու գտնվելով, նրանց տիրապետության տակ չլինելով, տղան անխնա ծախսում էր իր գումարը խնջույքներում: Արդեն մի դրամ էլ չուներ, ոչ էլ ինչ-որ արհեստ կամ մասնագիտություն: Տղան նման չէր առաջվա երիտասարդին: Նրա շորերը պատռված էին, կոշիկներն էլ մաշված: Սրա-նրա տանը բանվորություն էր անում, որ կարողանար գումար հավաքել մի կտոր հացի համար: Այդ ծանր վիճակը նրան ուշքի բերեց: Տղան սկսեց մտածել, որ նրա հայրը ամեն ինչ ունի, իսկ ինքը այստեղ սովամահ է լինում: Մտածեց ու որոշեց գնալ հոր մոտ: Հայրը հեռվից տեսավ որդուն: Վազելով եկավ դեպի նրան ու փաթաթվեց: Հոր աչքերից արցունքներ էին թափվում: Որդին աղաչեց և ասաց, որ արժանի չի նրա որդին լինելու: Բայց հայրը, չբարկացավ որդու վրա: Կանչեց ծառաներին և ասաց, որ մաքուր հագուստ ու մույկ բերեն: Ախորից ամենագեր եզին հանեն ու մորթեն: Ուրախություն էր տանը: Այդ պահին նաև վերադարձավ ավագ որդին: Այդ ուրախությունը տեսնելով, ծառայից հարցրեց, թե ինչ է պատահել: Իմանալով, որ իր կրտսեր եղբայրը վերադրաձել է չմտավ ուրախության սրահը: Հայրը տեսավ ավագ որդուն, մոտեցավ նրան: Տղան հորը ասաց, որ նրա միշտ կատարել է իր հրամանները: Բայց, նրա համար երբեք մի եզ մոթած չկա, իսկ իր եղբայրը ամբողջովին մատնել է նրա ունեցվածքը: Հայրը պատասխանեց, որ մի դժգոհի, դրամը ձեռքի կեղտ է, կլվացվի կանցնի: Ուրախ լինենք, որ եղբայրդ տուն է վերադարձել: 



Մեդեա

Հին Հունաստանոմ ճանաչված հերոս էր Յասոնը։ Նա իր  <<Արգո>> նավով հասավ Կողքիս և բերեց ոսկե գեղմը, որին չէր տիրանա, եթե չօգներ կախարդուհի Մեդեան։  Գեղեցկուհին Յասոնին տեսնելով սիրահարվեց նրան։ 
   Յասոնը և Մեդեան ամուսնացան և բնակություն հաստատեցին Կորնթոս քաղաքում։ Նրանք երկու գեղեցիկ զավակ ունեցան։
   Անցավ ժամանակ։ Յասոնը, ով ամուսնացել էր Մեդեայի հետ երախտագիտությունից դրթված, մի օր տեսավ Կրնթոսի արքայի գեղանի դստերը՝ Գլավքեին։ Առաջին անգամ Յասոնի սիրտը նվազեց սիրուց, առաջին անգամ կինը հերոսի աչքին երևաց Ատվածուհի։
   Յասոնը մոռացավ ամեն ինչ, նույնիսկ իր կնոջը, զավակներին և իր տված երդումները։ Նա
ժամանաակին Կողքիսոմ Մեդեային երդվել էր միշտ սիրել և հավատարիմ մնալ։ Նշանավոր հերոսը, սիրուց կուրացած գնաց Կրնթոսի արքայի մոտ։ Նա խնդրեց, որ իրեն կնության տան գեղանի Գլավքեին։
 Արքան հարցրեց․
— Չէ՞ որ դու կին ունես՝ Մեդեան։
Նա դողալով պատասխանեց․
-Ես կբաժանվեմ իրենից։
   Մեդեան իմացավ Յասոնի սիրո մասին։ Նա առաջվա նման խենթանում էր իր ամուսնու համար։ Խոր վշտից անզգայություն իջավ Մեդեայի վրա։ Ոչ՛ ուտում էր, ո ՛չ խմում, ո՛չ էլ լսում սփոփիչ խոսքեր։ Սակայն Մեդեան որոշեց վրեժ լուծել անարգողներից։
   Մինչ Մեդեան այսպիսի տվայտանքների մեջ էր, գալիս է Կրեոնը և հրամայում, որ կախարդ կինը անհապաղ հեռանա իր քաղաքից այլապես կսպանի իր զավակներին։ Նա լավ էր հասկանում, որ Մեդեան կկործանի, թե՛ իրեն, թե՛ իր սիրեցյալ դստերը։
   Մեդեան ձևացնում էր թե հնազանդ է իր արքային և կհեռանա հաջորդ առավոտյան։
 -Ես ուզում եմ բարեկամանալ Գլավքեի հետ հեռանալուց առաջ, նրա համար մի նվեր եմ պատրաստել։ Նա ամուսնուն ցույց է տալիս մի չնաշխարհիկ զգեստ և ոսկե թագ։ Կանչում է ծառաներին և նվերը ուղարկում Գլավքեին, զգեստ տեսնելուն պես սքանչացած աղջիկը անմիջապես որոշում է փորձել այն։ Բայց Մեդեան թույն էր քսել հագուստին և թագի պսակին։ Հենց հագնում է թույնը թափանցում է մարմնի մեջ, և Գլավքեն մահանում է։ Նրան օգնության է շտապում հայրը, գրկում է սիրասուն դստերը և զգեստը կպչում է նաև նրան, շտապում է պոկել զգեստը իր մարմնից, բայց դսեր կողքին մահանում է նաև հայրը։
Բայց դեռ բավարարված չէր մեդեայի վրեժխնդրությունը։ Յասոնը լսում է իր զավակների ճիչերը, այդ Մեդեան էր, որ սրախողխող էր անում իր երկու մանկիկներին։
   Ծեծում է դուռը Յասոնը, խնդրում է սպառնում Մեդեային։ Ամեն ինչ անօգուտ էր։

Հանկարծ օդում հայտնվում է վիշապներ լծած մի կառք, որի մեջ Մեդեան էր, իսկ նրա ոտքերի մոտ զավակների մարմիններն էին:


Մեծ հավատքի նախերգանքը

Հայոց թագավոր Աբգարը, ուղարկել էր Հռոմ Անանին և իր երկու իշխաններին ,պետական գործերով, իսկ հետո նրանք գնացին Երուսաղեմ Քրիստոսին տեսնելու նպատակով:Տեսնելով Քրիստոսին, նրանք վերադարձան, որպեսզի պատմեն նրա մասին.
-Թագավոր, Քրիստոսը կատարում է հրաշքներ, անգամ մահացածներին է կյանք տալիս:Նա աստված է:
Հարևանները չէին հավատում նրան, չարաչար հալածում էին: Աբգարը դա լսելով ասում է.
-Նա կամ Աստված է կամ Աստծո որդի, սովորական մարդը չի կարող այդպիսի բաներ անել, ով չընդունի Քրիստոսին նրան մահ կսպառնա:Հրամայեց կանչեն Դպիրին, որպեսզի նամակ գրեն: Դպիրը մոտեցավ գրիչի և թղթի հետ.
-Գրիր 《Հիսուս ես Աբգարս ողջունում եմ քեզ, լսել եմ, որ կույրերին տեսնել ես տալիս, հաշմանդամներին քայլել ես տալիս, երկարատև հիվանդություններ ունեցող մարդկանց բուժում ես և կենդանացնում ես անմեղներին:Խնդրում եմ արի և բուժիր ինձ, իմ հարևանները բողոքում են և ասում են, որ կչարչարեն քեզ》
Նամակը տանողները տեսան Քրիստոսին Երուսաղեմում, նա չեկավ, բայց նամակ գրեց Աբգարին, 《Ով ինձ տեսնում է, չի հավատում իսկ ով չի տեսնում հավատում է:Այդպես է գրված իմ մասին, ես իմ աշակերտներից մեկին կուղարկեմ, որպեսզի բուժի քեզ》:
Թադեոսը, որը Քրիստոսի աշակերտներից էր , եկել էր  բժշկելու և քարոզելու:
-Սա Հիսուսի առաքյալն է ներս թողեք:
-Դու Հիսուսի աշակերտն ես, որին Քրիստոսն է ուղարկել է:
Թադեոսը պատասխանում է.
-Եթե դու հավատաս Հիսուս Քրիստոսին, կկատարվեն քո բոլոր ուզածները:
-Ես հավատացի նրան և նրա զորությանը: Ուստի զորքերիս ուղարկեցի որպեսզի, կոտորեն նրա աջակիցներին:
Թադեոսը ամբողջ քաղաքով քարոզում էր քրիստոնեությունը:Բոլորը նրան հավատացին, մկրտվեցին և բուժվեցին՝ ամենաառաջինը Աբգարը:Ոչ ոք իր կամքին հակառակ չէր դառնում քրիստոնյա, բայց հավատացյալների թիվը ամեն օր ավելանում էր: Երբ Աբգարը մահացավ, նրա երկիրը բաժանվեց երկու մասի, երկուսն էլ կառավարում էին նրա որդիները և նրանցից ոչ մեկ քրիստոնեությանը համաձայնություն չտվեցին:Նրանք նույնիսկ սպանում էին առաքյալներին:

Փոխադրություն

1816թ. դեկտեմբերի 1-ին մի նավակ լողում էր դեպի ծովախորշ, որը գտնվում էր Վենետիկի հարավային կողմում: Նա կղզու վրա տեսավ մի շինություն, և նրան թվաց, որ դա մի ազնվականի պալատ է: Նա կանգնեցրեց նավակը և իջավ։ Տղան հիանում էր այն տեսարանով, որը իր առջև էր բացվել: Նա կշարունակեր վայելել, եթե մի  կոշտ, հաստ և կոպիտ ձայն չխանգարեր նրան.
-Ին՞չ կուզես, որդյակ:
Ջորջ Գորդոն Բայրոնը ասաց, որ կցանկանար ծանոթանալ միաբանությանը: Երիտասարդը հայոց լեզվին ծանոթանալուց անմիջապես հետո վանականին խնդրեց, որ իրեն սովորեցնի հայերենի տառերը: Եվ ահա Հարություն Ավգեյանը դարձավ նրա հայոց լեզվի ասուցիչը, և նրանք հենց առաջին հանդիպումից սիրեցին իրար: Երբ ուսուցիչը Ջորջին տեսնում էր նավակով գալուց ասում էր.
-Խենթս նորեն եկավ։
Ջորջը գիտեր հայերեն տառերը և հայերենի մասին ամեն ինչ ընդհանմենը 50 պարապմունքից հետո։ Ջորջը սկսեց ստեղծել գրքեր և հայոց լեզի բառարաններ: 1819թ. կղզում հուզիչ արարողություն էր, Ջորջը գնում էր Հունաստան, քանի որ Հունաստանում կռիվ էր: Ջորջը գնալուց առաջ գրպանից իր նկարը հանեց, հետևում գրեց, «Լորդ Բայրոն» և տվեց նրա ուսուցչին: Մինչև այսօր էլ Մխիթարյան միաբանությունում մի սենյակ կա, որտեղ պահվում է նկարը, և որտեղ Ջորջը սովորում էր հայոց լեզուն:


Փոխադրություն

Դարեր առաջ մի տափաստանում ապրում էին ուժեղ ու համարձակ մարդիկ: Անտառները երեք կողմից շրջապատել էին նրանց բնակավայրը, իսկ չորրորդ կողմում տափաստան էր:
  Երևան եկան ուրիշ ցեղեր և գրավելով տափաստանը, քշեցին բնիկներին անտառի խորքերը, որտեղ նեխած ճահիճներ էին: Ծառերի ճյուղերն այնպես էին միմյանց հյուսվել, որ նույնիսկ առաջ գնալու արահետ չկար: Զանզան հիվանդություններից մեռնում էին  մարդիկ: Նրանք անգործությունից արյուն-արցունք է էին թափում՝ գիշեր-ցերեկ մտածելով այդ վիճակից դուրս գալու մասին:
   Հասավ այն պահը, երբ այլ ելք չգտնելով նրանք նախընտրեցին գնալ թշնամու ոտքը, ստրուկ դառնալ, միայն թե ազատվեն լպրծուն ճահիճներից: Բայց այստեղ առաջ եկավ Դանկոն՝ գեղեցիկ ու համարձակ մի երիտասարդ, և ասաց.
  —  Վե՛ր կացեք, գնանք անտառ, ճանապարհ գտնենք, որ ազատվենք այս դժողքից:
  Դանկոն առաջնորդեց նրանց: Դժվար էր ճամփան: Ամեն քայլափոխի ճահիճը բաց էր անում իր ահարկու երախը՝ կլանելու նրանց: Եվ ահա երկնչելով դժվարություններից՝ մարդիկ սկսեցին տրտնջալ՝ ո՛ւր է տանում իրենց այդ անփորձ երիտասարդ: Իսկ Դանկոն զվարթ ու համարձակ քայլում էր առջևից՝ վստահ իր առաքելությանը:
    Մի անգամ փոթորիկ պայթեց: Ոռնում էր մրրիկը, և օրորվում էին ծառերը՝ իրենց ծառումուռ, անճոռնի ձեռքերով ասես ցանկանալով բռնել հոգնատանջ մարդկանց: 
    Վհատվեցին մարդիկ և կանգ առան անտառի չարագույժ աղմուկի մեջ, սկսեցին մեղադրել Դանկոյին: 
   —  Դու չնչին ու վնասակար մարդ ես, ասացին: Մեզ խաբեցիր և դրա համար կմեռնես:
Դանկոն ապշած նայեց. իրեն շրջապատող մարդկանց դեմքերը չար ու թուլակամ էին: Դանկոն էլ նրանց փրկելու ձգտումով ավելի համակվեց, և առավել վառվեցին աչքերը: Տեսնելով այդ ողորմելի մարդկանց, կարծեցին, որ նա ավելի է կատաղել և ավելի սեղմեցին օղակը, որպեսզի հեշտությամբ բռնեն ու սպանեն նրան:
    —  Ի՞նչ անեմ մարդկանց համար, — որոտից էլ ուժգին դղրդաց Դանկոյի ձայնը:
   Հանկարծ նա ձեռքով պատառոտեց կուրծքը, այնտեղից հանեց սիրտը ու պահեց գլխից վեր: Այն վառվում էր արևից էլ պայծառ, այնքան պայծառ, որ իսկույն ցնդեց խավարը՝ տեղը զիճելով վառվռուն լույսին:
   Մարդիկ քարացան: Գնանք, — գոչեց Դանկոն և վառվող սիրտը ձեռքին ՝ նետվեց առաջ՝ լուսավորելով ճանապարհը: 
Եվ ահա անտառը բացվեց, ու մարդիկ միանգամից ընկան լույսի, անապակ օդի ու զմռուխտ կանաչի օվկիանոսը: Իսկ Դանկոյի սրտից անըդհատ ծորում էր բորբ արյունը: 
 Դանկոն, մի հայացք նետելով լայնարձակ երկրի վրա, հպարտ ծիծաղեց ու մեռավ: Նրա կողքին դեռ բոցկլտու  էր քաջարի սիրտը:

Փոխադրություն
Մ.Թ.Ա. երեսուն յոթ թվականին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը արշավանք կազմակերպեց պարթևների դեմ: Նա շատ ուժեղ,  արնախում և փառասեր էր: Պարթևներից պարտություն կրելով Անտոնիոսը ողջ մնացած զորքի հետ խուճապահար հասավ Հայաստան և Արտավազդից օթևան խնդրեց: Եթե Հայոց թագավորը լիներ հմուտ դիվանագետ, մի լավ դաս կտար Անտոնոսին, սակայն նա ապաստան տվեց և ամբողջ մեռ կերակրեց նրանց: Անտոնիոսը մեղադրեց թագավորին իր պարտության մեջ՝ անվանելով պարթևապաշտ, ինչին արքան պատասխանեց.
- Ես ոչ պարթևապաշտ եմ, ոչ էլ հռոմապաշտ, ես հայապաշտ եմ և կարողանում եմ իմ երկիրը բարձրեցնել մյուս երկրների մոտ:
Մ.Թ.Ա երեսուն չորս թվականին Անտոնիոսն իր զորքի հետ, իբրև բանակցելու նպատակով եկավ Արտաշատ: Այդ ժամանակ Արտաշատի թատրոնում բեմադրվում էր «Տիգրան Մեծ»-ը: Թատրոնի ավարտից հետո, հենց թատերասրահում Անտոնիոսը իր զորքի հետ ձերբակալեց Արտավազդին և իր ընտանիքին և տարավ Հռոմ: Այնտեղ լուրեր ստեղծվեցին, որ Անտոնիոսը գրավել է Հայաստանը, և խնջույք կազմակերպվեց: Խնջույքի ժամանակ Կլեոպատրան հարցրեց իր դիմաց նստած թագավորին.
- Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ:
- Արքայաբար, - պատասխանեց Արտավազդը:
Կլեոպատրան ասաց.
- Դու բոլորի առջև կերկրպագես ինձ, և ես իսկույն կարձակեմ քո շղթաները ու կնստեցնեմ իմ կողքին:
- Դու ինձ խոստանում ես իմ կյանքը, սակայն ոչ տերությունը և մոռանում ես իմ որդի Արտաշեսի մասին, ով կտիրի իմ երկրին, - ասաց Արտավազդը:
Կլեոպատրան բարկացած հրամայեց շղթայել թագավորին:
Հաջորդ օրը Արտավազդի մահվան օրն էր: Սրահում դրված էր երկու ոսկե գահ, որի վրա նստած էին Կլեոպատրան և Անտոնիոսը: Դրանց դիմաց դրված էր երկու մատյան, մեկը՝ «Պատմություն Տիգրան Մեծի», մյուսը՝ Արտավազդի հորինվածքները: Կլեոպատրան հրամայեց իր մոտ բերել Արտավազդին և երբ նրան բերեցին նա ասաց.
- Երկրպագի՛ր ինձ հիմա և կապրես:
- Կա ապրել, որն առավել է մահից և մահ, որն առավել է ապրելուց: Ինչպե՞ս ես երկրպագեմ իմ դեմ կանգնած հռոմեական խորամանկ աղվեսին, - ասաց Արտավազդը:
- Հերի՛ք է: Այրե՛լ մատյանները, որ սրանից մի հուշ անգամ չմնա, - բարկացած բղավեց Կլեոպատրան:

- Դու կայրես իմ մատյանները, բայց պատմությունը չես այրի: Այս ամենը բերնեբերան կփոխանցվի սերնդեսերունդ և հավերժ կմնա:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

English