Առողջագիտություն


Հիգիենա

27
ФЕВ
գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:

Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն): Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն: Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ`օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա:Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն:



Ատամների խնամք

04
НОЯ
Մեկ տարեկան առողջ երեխան կարող է արդեն չորսից ութ ատամ ունենալ, իսկ որոշ երեխաներ կարող են ընդհանրապես չունենալ: Երեք տարեկանում երեխան քսան կաթնատամ է ունենում:

Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները: Եթե կաթնատամը ժամանակից շուտ է ընկնում, հարևան ատամները կարող են թեքվել և հետագայում խանգարել հիմնական ատամի աճին: Երբ ատամները թեքվում են, խախտվում է կանոնավոր ատամնադրվածքը և հետագայում մասնագետի միջամտության կարիք է զգացվում:

Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստածք է հայտնվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների էմալը, առաջանում են փոքր անցքեր, որից ատամը սկսում է փչանալ: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ` ֆտորի քիչ պարունակությամբ. չէ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն  կուլ տալու սովորություն ունեն: Բժիշկը խորհուրդ կտա, թե որ մածուկն է հարմար Ձեր երեխայի համար:


Առողջություն
Առողջությունը դեռ ամենինչ չէ, բայց ամենինչ դառնում է ոչինչ եթե չկա առողջությունը:
Առողջությունը մարդու նոռմալ վիճակն է երբ նրա բոլոր օրգանները նոռմալ են աշխատում: Առողջությունը կախված է.
1.Առողջ սնունդ
2.Մարզանք և կոփում
3.Հիգիենա
-Մազերի խնամք
-Աչկերի խնամք
-Ականջների խնամք
-Քթի խնամք
-Բերանի խոռոչի խնամք- Ատամ, լեզու, լինդ
-Ձեռքերի խնամք
-Ոտքերի խնամք
-Եղունգների խնամք
-Մարմնի, մաշկի խնամք
-Հագուստի և կոշիկների խնամք
4.Շրջական միջավայր
5.Վնասկար սովորություններ
6.Առողջ ապրելակերպ
7.Ժառանգականություն

Ձեռքերի խնամք

Քանի, որ ձեռքերը մեր մարմնի ամենաօգտաործող մասն է դրանք պետք է հաճաղ լվանալ լվանալու համար օգտագործում ենք ջուր և օճառ լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին և մատների միջև եղած տարոծություներին: Օճառը լինում է հեղուկ և պինդ ավելի նպատակահարմար է հեղուկը քանի, որ այն այն պակ ամանի մեջ է, ձեռքից ձեռք չի անցնում և մաքուր է մնում: Շատ կարևոր է լվացվելուց հետո ձեռքերը լավ չորացնել սրբում ենք անձնական սրբիչով կամ թղթե անձեռոձիկով

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

English