Քիմիա

<Թունավոր  նյութերը  օդում, հողում, ջրում>>


Ջրածնի անձնագիրը

1.Քիմիական նշանը-H, կարգաթիվը 1
2.Ar (H2)=1
3.Քիմիական բանաձևը-H2
4.Mr (H2)=2   (H-H) Ոչ բեվեռային կովալենտ կապ
5.Դիրքը պարբերական համակարգում պարբ.1,  խումբ1, ենթ. գլխավոր

                                              Ջրածնի տարածումը բնության մեջ
Ջրածինը ամենատարածված  տարն  է տիեզերքում  երկրագնդի վրա կազմում է 1 %:Ազատ վիճակում չի հանդիպում մտնում է տարբեր նյութերի կազմի մեջ  ջրի, թթուների, oրգանական նյութերի, նավթի ու գազի մեջ:
                                          Ֆիզիկական հատկությունները
Ջրածինը անգույն, անհամ, անհոտ գազ է 14,5 անգամ թեթև է օդից: Շատ վատ է լուծվում ջրում 100լ-ից 2 լիտր:

Քիմիական հատկությունները
Ջրածնի ատոմը խիստ ռեակցիոունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիայով H+H→H2 ΔH=-436 կՋ է։ Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։


  • Ո՞րն է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:
    • Ջրի շրջապտույտը  բնության  մեջ
    Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:
    • Ջրի աղտոտման  տեսակները  որո՞նք  են

    • Ի՞նչ է  կոշտ  ջուրը  և  ինչպե՞ս  են  այն  վերացնում
    Կոշտ է համարվում այն ջուրը, որի մեջ մեծ քանակությամբ լուծված աղեր կան ու հիմնային մետաղների տարրեր: Կոշտ ջուրը կենցաղում ևս տհաճություններ է պատճառում. ամանեղենը ժամանակի ընթացքում փայլն է կորցնում, իսկ հագուստն արագ է մաշվում: Կենցաղային տեխնիկայի տաքացուցիչների վրա կոշտ ջրից նստվածք է գոյանում, և տեխնիկան դրանից շատ շուտ շարքից դուրս է գալիս:

     Հողի աղտոտումը   պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով:          Սովորողները  ինքնուրույն  փնտրելու  են  հետևյալ  հարցերի  պատասխանները.

    • Ի՞նչ է հողը, հողի բաղադրությունը 
    • Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:
    • Ինչպե՞ ս են  բույսերը   պաշտպանում՝` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:
    • Ի՞նչ են  ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
    • Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).
    • Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները.
    Նախագծի  նպատակն   է   սովորողներին  ծանոթացնել  հետազոտման   գիտական  մեթոդներին` դիտարկումներ, փորձեր, փաստեր  և   կատարել  բազմակողմանի  վերլուծություններ, նաև  կատարել  թարգմանություններ`<<Լաբորատոր  աշխատանքներ` «Գործնական էկոլոգիայից»
                                       



 9-րդ  դաս.    Ամփոփիչ  թեստ-3
                                         Թեմաներ` «Ջրածին»   «Թթվածին»                                             -1-
                                Յուրաքանչյուր  առաջադրանքը  0.5  միավոր  է
1.    Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց 
զանգվածային  բաժնի  նվազման.        
  1)  ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
          2)  սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
          3)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
          4)  ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
2.  Սովորական պայմաններում  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր
        1)  կալիումի ֆտորիդ,  յոդջուր
        2)  հելիում, սոդակավիճ, ազոտ
        3)  ջրածին, ածխաթթու  գազ,  թթվածին
        4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն, բրոմ 

3.  Ո՞ր քիմիական   տարրի  ատոմներն  են  առկա  թվարկված  բոլոր  նյութերի     
     բաղադրության  մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր,     
   ազոտական  թթու,  մագնեզիումի օքսիդջրածնի  պերօքսիդ.
1)   ջրածին                       2)  թթվածին                        3)  քլոր                       4)  ածխածին

4.  Քանի՞ էլեկտրոն է  առկա  8  կարգաթվով  տարրի  ատոմի  վալենտային  շերտում.
1)  2                                                                      2) 1,806 . 1024                          3)  6                               4)  8
5.  Հետևյալ  բանաձևերով   ո՞ր   ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.
     1)  T217O                                                                2)   D216O                                3)   H216O                      4)  T218O
6. Որքա՞ն է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2մոլեկուլում.
   1)  25                                 2)   29,4                                 3)  70,6                         4)  80
7. Ջրածնի  և  թթվածնի  30 լ  խառնուրդը  պայթեցնելուց  հետո  մնացել  է  3 լ թթվածին: 
   Որքա՞ն է  ջրածնի  ծավալային  բաժինը (%) ելային  խառնուրդում.
     1)  50                                     2)  60                                      3)  40                                   4)  80

8.  Երկրագնդի կեղևում թթվածնի  և  սիլիցիումի   զանգվածային  բաժինները   հավասար 
     են  0,48  և  0,28  համապատասխանաբար:
   Եկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը  քանի՞ անգամ   է  մեծ  սիլիցիումի   
    ատոմների  թվից.  
       1)   2                                        2) 2,5                                             3) 3                                             4) 4  
                                                                          -2-      
9 .  Լաբորատորիայում օզոն ստանալու նպատակով   փակ  անոթում   գտնվող   թթվածինը  
      ենթարկել  են  էլեկտրական պարպման,        
     ինչպե՞ս  է  փոխվում  անոթում  գտնվող   գազի  զանգվածը                                                      
   1)  չի  փոխվել             2) մեծացել  է  1,5 անգամ        3) պակասել  է              4) մեծացել  է  աննշան

10. Օզոնը հայտնաբերում են  այն  անցկացնելով  կալիումի  յոդիդի  ջրային  լուծույթովըստ 
      հետևյալ  ռեակցիայի     KI  +  O3  + H2O  =  O +  I2  + KOH      Հավասարեցրեք  ռեակցիան,
      որքա՞ն  է  ռեակցիայի   հավասարման  գործակիցների  գումարային  թիվը.
   1)   5                           2)  8                                     3)   3                                 4)  10

11.  Որքա՞ն  է  ծանր  ջրի (D2O)  մեկ   մոլեկուլի  զանգվածը (գ).
1)    18                                   2)  20                                3)  2,99. 10-23                                       4)  3,32. 10-23

12.  Փոխազդել  են  ածխածնի  100  ատոմ  և  թթվածնի  50  մոլեկուլ: Որքա՞ն  է  ստացված   
      միացության  մեկ  մոլեկուլում  ատոմների  ընդհանուր  թիվը.
      1)   2                                        2)  4                                            3)  3                                            4)  5
13. Համապատասխանեցրե՛ք  նյութի   քիմիական   բանաձևը  և   դրանում  դրական   և
բացասական   օքսիդացման  աստիճան  ունեցող  տարրերի  զանգվածային  հարաբերությունը.
  Նյութի  բանաձև      
    Զանգվածային       հարաբերություն
    ա)  N2O
    բ)  NO
    գ)  N2O3
    դ)  NO2

1)  7 : 8
2)  7 : 20
3)  7 : 4
4)   7 : 12
5)  7 :  16

     Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.
1)     ա3, բ1, գ4, դ3                2)  ա3, բ1, գ4, դ5                    3)  ա2, բ1,գ1, դ5                    4) ա2, բ1, գ4, դ5

14.  Քանի՞ մոլեկուլ է  պարունակվում  ջրի  մեկ  լիտրում (ρ=1գ/մլ).
    1) 6,02 • 1023                 2)  3,35 • 1024                        3)  3,34 • 1025                                         4)  3,35 • 1023  
15.  Ջրածինը խառնել  են  օդին  և  այրել: Ստացվել  է  9 գ  ջուր: Ի՞նչ  ծավալով (լ)  
       ջրածին  են  խառնել  օդին.   
     1)  6,72                          2)  11,2                                 3)  22,4                          4)  5,66

                                                                           -3-
16.  7,8 գ  զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում: 
      ա)  Գրեք  ռեակցիայի  հավասարումը______________      
     բ)  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային   բաժինը (%) ստացված  լուծույթում….
17. ա) Ո՞ր  զույգ  նյութերի  փոխազդեցության  դեպքում  ջրածին  կանջատվի.
            1) խիտ ծծմբական թթու և ցինկ
            2) .նոսր ազոտական թթու և պղինձ
            3)  խիտ աղաթթու և արծաթ
            4)  նոսր ծծմբական թթու և ալյումին
բ)  Գրեք  ռեակցիայի  հավասարումը______________
գ) Քանի՞ լիտր  ջրածին  կանջատվի, եթե  վերցվել  է  1մոլ  մետաղ.
                                                                                                                             Հաջողություն


Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Մաթեմատիկայի տնային աշխատանք