Էկոլոգիա

Մակընթացային էլեկտրակայանը, երբեմն նաև անվանելովմակընթացության էներգիա, հիդրոէներգիայի տեսակ կամ ձև է, որը փոխակերպում է մակընթացության էներգիան այլ օգտագործելի էներգիայի տեսակների, գլխավորապես էլեկտրական էներգիայի։
Եվրոպայում խոշորագույն Լյա Ռանս մակընթացային էլեկտրոկայանը Ֆրանսիայում
Չնայած դեռ լայնորեն չի օգտագործվում, մակընթացության էներգիան մեծ ներուժ ունի ապագա էլեկտրական արտադրությանհամար։ Մակընթացությունը ավելի կանխատեսելի է, քան հողմային էներգիանկամ արևային էներգիան։
Պատկանելով վերականգնվող էներգիայիաղբյուրներին, մակընթացության էներգիան ավանդաբար կրում է դժվարություններ՝ համեմատաբար բարձր արժողոթյամբ և սահմանափակված հասանելությամբ տարբեր վայրերում, ինչպես նաև դրա հետ մեկտեղ բավականաչափ շատ մակընթացային միջակայքերը (միջմակընթացություն) կամ հոսքի տատանման արագությունները, ուստի սահմանափակելով այսպիսի կայանների ընդհանուր մատչելիությունը։ Սակայն վերջերս տեղի ունեցած բազմաթիվ տեխնոլոգիական զարգացումներն և բարելավումները, միաժամանակ դիզայնի (օրինակ դինամիկ մակընթացային ուժ, մակընթացության լագուներ կամ ծովածոցեր) և տուրբինայի (օրինակ նոր առանցքայի տուրբիններ, խաչաձև հոսքային տուրբիններ) տեխնոլոգիանները, ցույց են տալիս, որ մակընթացային էլեկտրակայանի ընդհանուր հասանելությունը կարող է լինել ավելի մեծ, քան նախկինում ենթադրվում էր, և էկոնոմիկական ու շրջակա միջավայրի վրա կատարվող ծախսերի արժեքը էապես կարող է կրճատվել, հանգեցնելով մրցակցության վերականգնվող էներգետիկական շուկայում։

Արևային էներգիա, արևային լույսիփոխարկումն է էլեկտրականության: Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներկամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։
Արևային էներգիան մարտկոցներով փոխարկում է լույսը էլեկտրականության
Եվրոպա. գոտիներն ըստ երևային ճառագայթների քանակի
Արևային էնեկտրակայնները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է Կալիֆոռնիայում։
Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են՝ ԱՄՆ, Իսպանիա, Չինաստան, Գերմանիա, Իտալիա, Հնդկաստան: Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում. այն Չարանկա Սոլար Փարկն է, հզորությունը կազմում է 214 մեգավատտ։
Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։
Ներկայումս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվում է Արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան (ներ) կառուցելու նախապատրաստման ծրագիրը: Ամենահարմար տեղ է ընտրվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղը: Նախագիծն այդպես էլ անվանել են` «Մասրիկ 1»:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վայրն է հարմար մեծ հզորությամբ կայանի համար` 55-ից 100 մեգավատ: Եվ այսպես, ամենաքիչը 55 Մվատ, տարին 12 ամիս, օրը 24 ժամ աշխատող:

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնիօքսիդքիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Ջուր
Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։
Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերումլճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

ԱՆՁՐԵՒԱԿԱԹԻԼՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒմ

Ջրի մակերևութային լարվածությունը՝ ծավալի շուրջ մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է, ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է միասնական։ Ջրի կպչուն խոնավությունը նույնպես մակերևութային լարվածության արդյունք է։ Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ թուղթը։

ԹԹՎԱՅԻՆ ԱՆՁՐև

Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային։ Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է։ Անձրևաջուրը միշտ թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ։ Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում։ Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի։ Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով։ Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու։ Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը։

ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Կյանք գոյություն ունի միայն այնեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։
Շարժման ակտիվության տեսակետից, մթնոլորտից հետո ջրոլորտը երկրորդն է։Ջուրը անընդհատ շարժման մեջ է։ Գոյություն ունեն ջրի տեղական (փոքր) և համաշխարհային (մեծ) շրջապտույտներ։ Փոքր կամ տեղական է կոչվում այն շրջապտույտը, երբ ցամաքից կամ ծովի մակերևույթից տեղի է ունենում ջրի գոլորշացում, և այդ գոլորշիները բարձրանալով վեր խտանում են ու թափվում երկրի մակերևույթին։ Այս դեպքում գոլորշացումը (Z) հավասար կլինի տեղումների քանակին (X)։ Ջրի մեծ շրջապտույտը ավելի բարդ է։ Օվկիանոսից գոլորշիները բարձրանում են մթնոլորտ, մի մասը տեղումների ձևով թափվում է օվկիանոսի վրա (x₀), իսկ մյուս մասը (D) տեղափոխվում է ցամաք և այնտեղ առաջացնում մթնոլորտային տեղումներ (x₀)։ Սրանց մի մասը նորից գոլորշանում էև հեռանում ցամաքի խորքը (Z₀), մի մասը ներծծվում է գետնի մեջ և առաջացնում է ստորերկրյա ջրեր (Y₁), մի մասն էլգետնի միջոցով հեռանում է դեպի օվկիանոս (Q₁) ։ Այն մասը, որ նորից գոլորշանալով գնացել էր ցամաքի խորքը (Z₀) , այնտեղ առաջացնում է տեղումներ (x₂), նրանից առաջանում են ստորերկրյա ջրեր (Z₂), գետեր (Q₂), նորից գոլորշացուկմ, և այսպես ցամաքի վրա խոնավությունը շարունակում է շրջանառական օղակներ առաջացնել։ Այս դեպքում շրջանառությունը կարտահայտվի հետևյալ կերպ՝
  Z₀ =X₀ + D
Պարզվել է, որ D-ն հավասար է Q+Y- ի, իսկ Q -ն և Y-ը համապատասխանաբար առաջանում են Q₁ Q₂ Q₃ Q₄ +….+ Qn կամ Y₁ Y₂ Y₃ Y₄ +….+ Yn գումարներին։ Ըստ Մ.Ի. Լվովիչի, գետերը ցամաքից օվկիանոս են տանում տարեկան 41.8 հազար կմ³ ջրային զանգված։ Երկրի վրա յուրաքանդյու տարի ջրի ընդհանուր շրջանառությանը մասնակցում է 520 հազար կմ³ ջուր, այդքան էլ վերադառնում է երկրի մակերևույթ։ Ջրի շրջապտույտի վրա ծախսվում է արեգակնային էներգիա։ Գիտության ու տեխնիկայի զարգացումը կստեղծի հնարավորություններ մթնոլորտային տեղումների առաջացման պրոցեսը կառավարելի դարձնելու, ստիպելու խոնավությունը ավելի հաճախ իջնել երկրի մակերևույթ՝ գյուղատնտեսության մեջ ավելի ստացիոնալ օգտագործվելու համար։ Օվկիանոսում ջրի անընդհատ շարժում կա։ Ջուը տեղափոխվում է թե հորիզոնական և թե ուղղաձիգ ուղղությամբ։ Ջրի շարժիչ ուժերն են՝ խտության տարբերությունները, որ առաջանում են ջերմաստիճանի ու աղիության փոփոխություններից, քամիները, մակընթացության-տեղատվության երևույթները, մթնոլորտի ճնշման տարբերությունները, ջրի մուտքի-ելքի հաշվեկշիռը, գետերի հոսքը և այլն։ Ջրի ուղղաձիգ շարժումների մեջ ջրի ջերմաստիճանը, աղիություը, խտությունը այն բնութագրիչներն են, որոնց տարբեր զուգակցման դեպքում տեղի է ունենում ջրի մոլեկուլների ուղղաձիգ շարժումներ։ Նշված բնութագրիչների անհավասար փոփոխությունների հետևանքով առաջանում են դրանց ուղղաձիգ և հորիզոնական գրադիենտները։ Ջրի ուղղաձիգ շարժումները լինում են երկու տեսակի՝ մոլեկուլային և տուրբուլենտային (վերջինիս մեջ էլ կոնվեկտիվ և ֆրակցիոն տարատեսակները)։ Մոլեկուլային շարժումները մոլեկուլների քաոսային, ջերմային շատ աննշան շարժումներն են և գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Օվկիանոսային ուղղաձիգ շարժումներում ջրի արագությունը մակերևութային շերտում հավասար է մեկ վայրկյանում սանտիմետրի հազարերորդական մասին, խորքում՝ տասհազարերորդ մասի մեծությանը։ Տուրբուլենտ շարժումնե առաջանում է ջրի ներքին շփման (մածուցիկության) և մրրկաձև շարժման (ֆրակցիոն տեղափոխություն) հետևանքով։ Օվկիանոսներում ֆրակցիոն տեղաշարժը կապված է ալիքավորման հետ։ Ըստ տուրբուլենտականության՝ օվկիանոսներում առանձնացնում են երեք շերտ։
  1. Վերին, որտեղ ջրերն անընդհատ խառնվում են քամիների, օվկիանոսային հոսանքների ու կոնվեկցիայի հետևանքով։ Այս շերտը միատարր է։
  2. Երկրորդը ներքին շերտն է, հասնում է մինչև հատակամերձ շրջան, որտեղ տուրբուլենտականությունը թույլ է և արտահայտված է առանձին օջախներով։
  3. Երրորդը մերձհատակային շերտն է շուրջ 10 մ հաստությմբ, որը գտնվում է ամբողջովին մակընթացային ուժերի ազդեցության տակ և ունի բարձր տուրբուլենտականություն։
Ամենից առաջ օվկիանոսներում առանձնացնում են երկու շերտ ըստ խորության՝
  1. օվկիանոսային վերնոլորտ,
  2. ստորին ոլորտ։
Առաջինը շարժուն շերտն է, որտեղ տեղի է ունենում կոնվեկցիոն երևույթներ։ Երկրորդը խորը մասերն են թույլ ջրափոխանակությամբ և կոնվեկցիայի երևույթների բացակայությամբ։ Առանձնացնում են հետևյալ ջրային զանգվածները՝
  • մակերևութային
  • միջանկյալ
  • խորքային
  • մերձհատակային։
Ջրային զանգվածները փոխվում են նաև հասարակածից դեպի բևեռ։ Այստեղ էլ առանձնացվում է
  • հասարակածային
  • արևադարձային
  • մերձբևեռային
  • բևեռային
ջրային զանգվածները։ Մերձհատակային ջրային զանգվածները ձևավորվում են վերևից իջնող ջրային զանգվածների փոխակերպումից (տրանկֆորմացիա)՝ հատկապես բարձր աշխարհագրական լայնություններում։ Սրանցհզորությունը 1000-1500 մ է։ Ջրոլորտում-օվկիանոսում, շրջանառության ամենացայտուն երևույթը օվկիանոսային հոսանքներն են։ Ջրի հորզոնական շարժումը օվկիանոսում կոչվում է օվկիանոսային հոսանք (ծովերում՝ ծովային) ։ Սրանք առաջանում են տարբեր պատճառներից (քամին, մթնոլորտային ճնշման տարբերությունը, ջրի խտության տարբերությունը, Լուսնի ու Արեգակի մակընթացային ուժերը, գետերի հոսքը, գոլորշացումը և այլն) ։ Օվկիանոսային ջրերի շարժման ամենահիմնական գործոնը մշտական, մեկ ուղղությամբ փչող քամիներն են (դրեյֆային հոսանքներ)։ Հասարակածային լայնություններում ու արևադարձերում ջրերն ունեն վերընթաց շարժում, հատակից բարձրանում են մակերևույթ, այստեղից ուղղվում են դեպի բևեռային շրջաններ՝ իրենց հետ տանելով ջերմություն։ Բևեռային շրջաններում ջերմությունը հաղորդվում է օդին, ջրերը պաղում են, խտանում, ծանրանում ենև իջնում հատակ, ապա այդտեղից նորից վերադառնում են հասարակած։ Օվկիանոսային հոսանքներն ունեն տարբեր արագություններ։ Մերձհասարակածային շրջանում արագությունը հասնում է 35 սմ/վրկ (ժամում 1300 մ) , իսկ Ֆլորիդայի նեղուցում ժամում մինչև 8կմ, սա առավելագույն արագությունն է, որը նկատված է համաշխարհային օվկիանոսում։ Բարեխառն լայնություններում սկզբում արագությունը պակասում է 1-2 սմ/վրկ, իսկ 50-60 աստիճան լայնություններում նորից աճում է10-20 սմ/վրկ։ Օվկիանոսի հատակում մերձհատակային հոսանքների արագությունը փոքր է՝ 0,2-1,0 սմ/վրկ։ Օվկիանոսային հոսանքները ջերմափոխանակման տեսակետից հսկայական նշանակություն ունեն։ Արևադարձային լայնություններոմւմ տաքացած ջուրը հասնում է մերձբևեռային երկրներ, որտեղ ջրի ջերմությունը հաղորդվում է շրջապատին։ Տաք օվկիանոսային հոսանքների շնորհիվ Նորվեգական և Բարենցի ծովերը ձմռանը չեն սառչում մինչև Շպիցբերգենիափերը։ Տաք հոսանքները, որ ցածր աշխարհագրական լայնություններից անցնում ենբարձր լայնություններ, կլիմայի մեղմացման շատ մեծ ազդակներ են, մինչդեռ սառը հոսանքները, որ բարձր լայնություններից են գալիս, ցրտեցնում են շրջապատի կլիման։ Ջրոլորտի շրջանառական պրոցեսների մեջ ուրույն տեղ են գրավում մակընթացությունն ու տեղատվությունը։ Մակընթացությունն այն երևույթն է, երբ Լուսնի կամ Արեգակի ձգողության ուժի հետևանքով Երկրի մակերևույթին ջրային զանգվածներ բարձրանում են (լրիվ ջուր) և իջնում են (փոքր ջուր) ։ Երբ Լուսինը, Երկիրը և Արեգակըլինում են մեկ ուղիէ գծի վրա, մակընթացությունն ավելի ուժեղ է լինում, որովհետև Լուսնի և Արեգակի մակընթացային ուժերը գումարվում են։ Մակընթացության երևույթը ոչ միայն օվկիանոսում է նկատվում, այլ նաև քարոլորտում մո մանթիայում։ Օրական երկու անգամ երկրակեղևը բարձրանում ու իջնում է, հասարակածում այդ բարձրացումը հասնում է 50 սմ-ի։ Մակընթացային ալիքի ազդեցությամբ Երկրի կեղևում մանրադիտակային ճեղքեր են առաջանում, որոնցով ջրերը ձգտում են դեպի արևմուտք (Երկրի պտտմանը հակառակ)։ Մինչև վերջերս մակընթացային ալիքի ուժը հնարավոր չէր օգտագործել։ Այժմ արդեն մշակված է այդ ուժի օգտագործման սկզբումնքային սխեման։ Մակընթացային էլեկտրակայաններ կա Կոլա թերակղզում։

Էկոլոգիական գիտելիքները պետք են բոլորին,դրանք օգնում են մեզ հասկանալ ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը։եթե մենք չունենայինք էկոլոգիական գիտելիքներ մենք չէինք իմանա թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները որպեսզի ժամանակի ընթացքում երկրագունդը չզրկվի օգտակար հանածոներից։Էկոլոգիա գիտությունը առաջացավ որովհետև պետք է լիներ մի գիտություն, որը կկանոնակարգեր մարդկանց կողմից բնության շահագործումը։
Երկրագնդի բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ է, քիչ էն կանաչ տարածքները,կա օդի աղտոտման խնդիր։ Մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում որին նպաստում է մի շարք գործոններ։
Առաջին տրանսպորտն է, ավելի կոնկրետ տրանսպորտաին միջոցների արտանետած ծուխը, որն աղտոտում է մթնոլորտը։ Երկրորդը քիմիական գործարաններն են կամ հասարակ այրման պրոցեսը որը զարգացնում է արդյունաբերությունը, փոխարենը աղտոտում մթնոլորտը։Զարմանալի է բայց հասարակ ծխախոտի ծուխ վառեց կարող է լինել օդի աղտոտման պատճառ։Մեծ խնդիրը նաև կանաչ տարածքների բացակայությունը անխնա ծառահատումները աղետալի հետևանքների կարող են հանգեցնել։ Քաղցրահամ ջրի անխնա օգտագործումը քաղցրահամ ջրի որակի վատացման։ Մի խոսքով մարդը իր կամքից անկախ շատ հաճախ անգիտակցաբար աղտոտումը իր շրջակա միջավայրը։ Շրջակա միջավայրի աղտոտման մարդկանց անհետևողականության պատճառով։ Մարդը զարգանում է որպեսզի կարողանա բացահայտել բնությունը և հնարավորինս շատ օգտվել նրա բարիքներից հետևաբար զարգանալուն զուգընթաց մեծանում է նաև բնության շահագործումը։ Եթե չլիներ նույնը չէր լինի եթե մարդը, իսկ եթե չլիներ մարդը զգացում չեն լինի։
Մարդը պետք է պարզապես ավելի խնայողաբար օգտագործի բնությունը և նրա ռեսուրսները այդ ժամանակ չեն առաջանա էկոլոգիական խնդիրներ։Պետք է նվազագույնի հասցնել օդի աղտոտումը, մարդու միջամտությունը այս կամ այն բնության երևույթների զարգացմանը։Պիտի խնամենք և խնայենք բնությունը, պիտի մտածված լինի մեր յուրաքանչյուրի քայլը ։Ամեն քայլափոխի մենք պիտի փորձենք չվնասել բնությունը և ինքներըս մեզ։
Մթնոլորտային օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների, սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ։
Արդյունաբերական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու համար, ապահովել բնապահպանական կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել մթնոլոտային օդ արտանետվող նյութերի քանակի ու բաղադրության մշտական հաշվառում և չափումներ։ Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումները չպետք է հանգեցնեն բնության մյուս ոլորտների աղտոտմանը։ Տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են այդ արտանետումների չափումներ, դրանց կրճատման և կանխման միջոցառումներ։
Կառուցվող և վերակառուցվող ձեռնարկությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական շարժընթացների ու սարքավորումների կատարելագործման և նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումն ու նվազեցումը։ Պետք է նախատեսվեն վնասակար նյութերի և արտանետումների որսում, օգտահանում, վնասազերծում կամ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման բացառում։ Նոր ձեռնարկությունների տեղի ընտրության, գործող ձեռնարկությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում նախատեսվում է սանիտարապաշտպանական գոտիների ստեղծում։

Մթնոլորտային օդի աղտոտման կանխարգելում

Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազեցնելու նպատակով՝
  • անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել բնակավայրերի և ձեռնարկությունների զբաղեցրած տարածքների բարեկարգման համար,
  • քաղաքացիները պարտավոր են իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները,
  • օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, թափոնակոններիհանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • արգելվում է բնակավայրերում թափոնակոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի ու մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը կամ այրումը։                                                                                                                                                                                             Մթնոլորտային օդի հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական        ցուցանիշների, իրականացնում են բնական միջավայրիաղտոտման հսկողության և վերահսկողության ծառայությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։Եթե օդերևութաբանական գործոնների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի ու առողջության համար, ապա ձեռնարկությունները, տրանսպորտային միջոցները պետք է աշխատեն հատուկ ռեժիմով կամ ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը՝ մթնոլորտ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում պետք է տարհանվի բնակչությունը, և ձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ։
    Մթնոլորտի աղտոտումը ժամանակակից մարտահրավեր է
    Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկության առջև ծառացած ժամանակից լրջագույն մարտահրավերներից մեկն է: Տարեկան հսկայական քանակով նյութեր են արտանետվում մթնոլորտ, որոնք բացասաբար են ազդում մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա: Արտանետումների մեծ խմբաքանակը և մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիան ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառ է դարձել, որի արդյունքում երկրի կլիման փոփոխության է ենթարկվում:
    Ներկայիս տեմպերով մթնոլորտի աղտոտման շարունակությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երկրի բնակլիմայական միջավայրի վրա, ուստի յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր պատասխանատվության բաժինը այս խնդրում, քանի որ օդի աղտոտումը հատկապես վերջին տարիներին մեծացրել է իր բացասական ազդեցությունը երկրի բնակիչների առողջության վրա:
    ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին: Հատկապես կարևոր է մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։
    Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումներին:
    Մթնոլորտային օդի պահպանության առավել արդյունավետ կառավարման համար օրենքին նոր տեսք հաղորդելու համար հաստատվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգը: Այն համահունչ է զարգացած երկրներում, մասնավորապես ԵՄ-ում գործող հասկացություններին և չափանիշներին:
    Հայեցակարգում ներկայացվել են այն հիմնական փոփոխությունները, որոնք դասակարգվել են հետևյալ տրամաբանությամբ՝ մթնոլորտային օդի որակի գնահատում, անշարժ և շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակում, արտանետումների հաշվառում:
    Ակնկալվում է, որ հայեցակարգով նածխատեսված նոր կարգավորումների կիրառումը հնարավորություն կտա նվազեցնել մթնոլորտի աղտոտման չափաբաժինը և ըստ այդմ քաղաքացիների առողջության վրա եղած բացասական ազդեցությունը:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Մաթեմատիկայի տնային աշխատանք

Կակտուսի մասին