《Դավիթ Գևորգյանի》անվան ֆուտբոլային մրցաշար

 


Ֆուտբոլային մրցաշարի անոնս

Արդեն մի քանի տարի է, ինչ   «Ցտեսություն-ցնծություն » նախագծի շրջանակում  Ֆուտբոլի ակումբի շրջանավարտները կազմակերպում են  ֆուտբոլային մրցաշարեր։ Մրցաշարերին մասնակցում է Ավագ դպրոցը, Քոլեջը և դասավանդողները: Այս ձևով փորձում ենք ամփոփել մեր գործունեությունը:

Այս տարվա մրցաշարը ունի նաև մի փոքր հուզական մաս: Որոշել ենք ամենամյա այս մրցաշարը կոչել մեր ընկեր, ֆուտբոլասեր, ճամփորդ անմահ հերոս Դավիթ Գևորգյանի անունով: 

Հիմա ներկայացնեմ մրցաշարի ընթացքը:

Սկսեմ նրանից, որ բոլորը ոգևորված են, տիրում է բարձր տրամադրություն, ադրենալինը շատ մեծ է ու մրցակցային թեժ խաղեր են։

Մեկնարկը տրվեց մարտի 29-ին և ըստծրագրի հանդիպեց ֆուտբոլային առաջին զույգը`  10-րդ և 9-4 դասարանների թիմերը։ Հանդիպումն ավարտվեց  12։1 հաշվով ։

10-րդ դասարանցիները  խոշոր հաշվով հաղթեցին 9-4րդ դասարանին։ Այդ խաղին հաջորդեց Քոլեջի և 12-֊րդ դասարանցիների խաղը, որտեղ 12-րդ դասարանցիները հաղթեցին 5։3 հաշվով։ Հանդիսատը կվկայի, որ  համառ պայքար էր ։

Մարտի 31-ին շատ թեժ խաղեր ունեցանք:

12-երի և 9-2-րդ դասարանների խաղի առաջին խաղակեսի ընթացքը բուռն  էր. 9-երը  փայլուն խաղ   էին ցուցադրում և առաջատար էին  2։0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում ինչ որ բան խանգարեց նրանց ու խաղի ընթացքը փոխվեց և առավելություն ստացան տասներկուսցիները՝  հաղթեցին 4։2 հաշվով։

Ոչ պակաս հետաքրքիր հանդիպում եղավ 10-երի ու 11-երի միջև, որտեղ ուժեղ գտնվեցին 10-րդ դասրանցիները՝ հաղթելով 8։3 հաշվով։ Այսպիսով ` 12-րդ դասարանցիները 11-երի հետ միասին ստացել են հաջորդ փուլ անցնելու հնարավորություն։ 

Վաղն արդեն հայտնի կլինեն  ուժեղագույն երկու թիմերը, որոնք պետք է  անցնեն հաջորդ փուլ։

Պետք է նշեմ նաև, որ խաղը բարեգործական է: Խաղերի արդյունքում հավաքվել է 21700 դրամ, որ փոխանցվել է Սեբաստացիներ կրթական հիմնադրամին Արցախցի ընտանիքի տան շինարարությունն ավարտելու համար:

Շնորհակալություն այս նախագծի իրականացմանը աջակցողներին։ 

Հրավիրում ենք բոլորին մյուս հետաքրքիր հանդիպումները դիտելու։

Ֆոտոշարք`




Комментарии

Популярные сообщения из этого блога

Կակտուսի մասին

Իմ հաշվետվությունը