Ես եմ

Դպրոցից դուրս՝ շատերի մոտ, չգիտես ինչու, մեր դպրոցի մասին վատ կարծիք է ձևավորված ։ Հիմնական պատճառն՝ իրենց լեզվով ասած <<կոմպերով>> դաս անելն է, որի իրական անունն է մեդիակրթություն, որն այսօր համարյա ամենուր տարածված է։ Այս դպրոցում դու կարող ես ապրել ինքնուրույն, քո ցանկությամբ․ բառերով բացատրել հնարավոր չէ՝ դու պետք է, սովորես այստեղ, որ հասկանաս ինչ ասել է սեբաստացի։ Դպրոցում իմ սիրելի անկյունները շատ են, բայց կառանձնացնեմ ավագ դպրոցի խոհանոցը, որտեղ մենք՝ դասամիջոցներին կամ դասերից հետո, հավաքվում ենք արդեն շրջանավարտներով և լավ ժամանակ անցկացնում։ Դպրոցի առանձնահատկությունը այն է, որ դու կարող ես սովորող լինելով հանդերձ, դառնալ ուսուցիչ և ինչու չէ նաև, սովորոցնես քո ուսուցիչներին այն, ինչ -որ քեզ մոտ լավ է ստացվում, իհարկե, դա չի նշանակում, որ կորում է ուսուցիչ աշակերտ հարաբերությունը, ուղղակի դա հնարավորություն է, քո ունեցած հմտությունը փոխանցել մնացածին։ Առաձնահատկության շարքի մեջ են մտնում, նաև մեր ճամփորդությունները, որոնք լինում են, հետաքրքիր ու տարատեսակ օրինակ` բնապահպանական, ռազմամարզական, բարձունքի հաղթահարման նախագիծ-ճամփորդությունները։  Մյուս առաձնահակությունն այն է, որ ֆիզկուլտուրայի դասերը ևս լինում են տարատեսակ օրինակ` նետաձգություն, հրաձգություն, ձիասպորտ, սուսերամարտ, վոլեյբոլ, ֆուտբոլ թենիս և այլն, որը մյուս դպրողներում դժվար կարելի է գտնել։ Անհատական ուսպլանների  շնորհիվ, կարող ենք մեզ ամենաշատը պետք եկող առարկաներին ժամանակ տրամադրել։ Մի խոսքով սա, այն դպրոցն է, որտեղ իսկապես դու կերտում ես, քո վաղվա օրը, որտեղ դու քո ուժերի շնորհիվ հասնել շատ ու շատ հաջողությունների։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Կակտուսի մասին

《Դավիթ Գևորգյանի》անվան ֆուտբոլային մրցաշար

Իմ հաշվետվությունը