Մահաթմա Գանդի

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականին, Հնդկաստանում: Ընտանիքն ուներ 4 երեխա: Գանդին վաղ հասակում շատ ամաչկոտ է եղել և խուսափել է իր հասակակիցների հետ շփումից: Նրա միակ ընկերները եղել են գրքերը և դասերը: Նա սովորություն էր դարձրել անմիջապես դասից առաջ գնալ դպրոց և դասերն ավարտվելու պես լքել այն: Նա տանել չէր կարողանում ինչ-որ մեկի հետ շփվելը, որպեսզի չդառնա նրանց կողմից ծաղրի առարկա: Այդ պատճառով էլ արագորեն վազում էր տուն:
Մի պատմություն է պատմում Գանդին կապված իր միջնակարգ դպրոցի ուսումնական առաջին տարվա հետ: Երբ տեսուչը եկել է դպրոց ստուգումներ անցկացնելու, թելադրել է 5 բառ, որոնցից մեկի ուղղագրությունը Գանդին չի իմացել: Այդ ժամանակ նրա ուսուցչուհին հասկացրել է, որ կարող է արտագրել իր կողքին նստած աշակերտից: Բայց Գանդին չի լսել ուսուցչուհուն և արդար կերպով սխալ գրելով այդ բառը՝ հանձնել է գրավորը: Նույնիսկ այս դեպքում նա իր ուսուցչուհուն միշտ հարգանքով է մոտեցել՝ չնայած այդ սխալին: Գանդին կարծում էր, որ պետք է ոչ թե քննադատել, այլ հարգել իրենից մեծերի կարծիքը:
Գանդին մտաբերում է, որ դպրոցական տարիներին չի սիրել կարդալ գրքեր և տնային հանձնարարություններն էլ մեծ անհետաքրքրությամբ է արել: Առաջին անգամ մեծ սիրով կարդացած գիրքը դա իր հոր գրապահարանի պիեսներից մեկն է եղել:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Կակտուսի մասին

《Դավիթ Գևորգյանի》անվան ֆուտբոլային մրցաշար

Իմ հաշվետվությունը