Сообщения

Сообщения за 2019

Իմ հաշվետվությունը

Изображение
Առաջին կիսամյակի հաշվետվությունը։



Երկրորդ կիսամյակի հաշվետվություն՝

Երկրորդ կիսամյակում մասնակցել եմ հետևյալ նախագծերին՝

Ֆուտբոլի մրցաշարին, Ցտեսություն ցնծության նախապատրաստում՝ շրջանավարտներին պարերի ուսուցում։ Մասնակցել եմ Սևանի Ժայռում  բարելավման աշխատանքներին

Ճամփորդել եմ Արատես:

Մասնակցել եմ հետևյալ քննարկումներին՝


<<Սերունդների բախում>> թեմայով, <<Կարծրատիպեր>> թեմայով, <<Քյարթուներ և գլամուռներ>> թեմայով, <<Ինչի համար է դպրոցը>> թեմայով, <<Հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ>> թեմայով: 
Պար՝

Ղեկավարում եմ <<Կայծեր>> պարային համույթը Տիգրան Արամյանի հետ:

Ինքնագնահատում:

Ճիշտն ասած, այս տարի ես սովորելու առումով եղել եմ պասիվ, քանի որ չէի կողմնորոշվում ինչպես կազմել անհատական ուսումնական պլանս, չգիտեի՝ ինչ ընտրեի, բայց դա կշտկվի անպայման 11-րդ դասարանում: Ուսման առումով թերացել եմ, բայց հասարակական նախագծերում ակտիվ եմ եղել՝ աշխատանքներ Սարալանջում։

Ընթերցում ենք Սահյան

Կենսագրություն Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նա…

Մահաթմա Գանդի

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականին, Հնդկաստանում: Ընտանիքն ուներ 4 երեխա: Գանդին վաղ հասակում շատ ամաչկոտ է եղել և խուսափել է իր հասակակիցների հետ շփումից: Նրա միակ ընկերները եղել են գրքերը և դասերը: Նա սովորություն էր դարձրել անմիջապես դասից առաջ գնալ դպրոց և դասերն ավարտվելու պես լքել այն: Նա տանել չէր կարողանում ինչ-որ մեկի հետ շփվելը, որպեսզի չդառնա նրանց կողմից ծաղրի առարկա: Այդ պատճառով էլ արագորեն վազում էր տուն: Մի պատմություն է պատմում Գանդին կապված իր միջնակարգ դպրոցի ուսումնական առաջին տարվա հետ: Երբ տեսուչը եկել է դպրոց ստուգումներ անցկացնելու, թելադրել է 5 բառ, որոնցից մեկի ուղղագրությունը Գանդին չի իմացել: Այդ ժամանակ նրա ուսուցչուհին հասկացրել է, որ կարող է արտագրել իր կողքին նստած աշակերտից: Բայց Գանդին չի լսել ուսուցչուհուն և արդար կերպով սխալ գրելով այդ բառը՝ հանձնել է գրավորը: Նույնիսկ այս դեպքում նա իր ուսուցչուհուն միշտ հարգանքով է մոտեցել՝ չնայած այդ սխալին: Գանդին կարծում էր, որ պետք է ոչ թե քննադատել, այլ հարգել իրենից մեծերի կարծիքը: Գանդին մտաբե…