Сообщения

Сообщения за Октябрь, 2018

Քննարկում

Այսօր մեր դպրոցում կայացավ քննարկում 《Սերունդների բախում》 թեմայով։ Քննարկումը ավագ սերնդի և կրտսեր սերնդի մասին էր։ Հիմնական խնդիրն այն էր, թե ինչից է առաջանում սերունդների բախումը, ինչպես պետք է լուծել այդ խնդիրը։ Հնչեցին շատ տարբեր կարծիքներ, մեծամասնության կարծիքով ծնողները պետք է զիջեն երեխաներին, քանի որ ավագ սերունդը հարկադրված է եղել կատարել պարտադրանք և չի կարողացել այն, ինչ ցանկացել է։ Իմ կարծիքով, հիմա կրտսեր սերունդը ինքը պետք է որոշի, թե ինչ անի։ Անգամ եթե նա սխալ բան է անում, պետք է թողնեն, որ նա անի, քանի որ մարդը իր սխալների վրա է ուղղվում։ Եվ պետք չէ, որպեսզի երեխայի ամեն քայլին միջամտեն ծնողները, քանի որ այդպես երեխան չի կարող դառնալ ինքնուրույն։