Աստղագիտություն

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է: Գիտնականները բոլոր հնագույն քաղաքակրթություններում հայտնաբերել են աստղագիտական գործունեության հետքեր: Գիտությունը կապված է տիեզերքի, երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին:
Շումերները կատարել են երկնքի կանոնավոր դիտումներ և գիտեին աչքին տեսանելի հինգ մոլորակ: Նաև կազմել են լուսնաարեգակնային օրացույցը դեռ մ.թ.ա երրորդ հազարամյակում: Աստղագիտությունը Հին Հունաստանում բարձր զարգացման է հասել մ.թ.ա յոթից վեցերրորդ դարերում:
Որպես հեռավորության չափման միավոր` արեգակնային սահմաններում, ընդուված է մեկ աստղագիտական միավորը` 1 ա.մ., որը հավասար է Երկիր Արեգակ միջին հեռավորությանը: Լուսատարի ու պարսեկ միավորներով արտահայտում են մինչև աստղեր հեռավորությունները: տեսանելի աստղային մեությունը նշանակում ենք «m» տառով: Դա գրվում է, որպես մեծություն արտահայտող թվի ցուցիչ: Աստղից Երկիր հասնող լուսային էներգիայով բնութագրվում է տեսանելի աստղային մեծությունը: Առաջին աստղադիտակը ստեղծվել է 1609 թվականին Գալիլեո Գալիլեյի կողմից: Աստղադիտակը օգնում է հայտնաբերել և ուսումնասիրել երկնային թույլ օբյեկտները, ինչպես նաև խոշորացնում է դրանց պատկերները:
Մարդիկ անզեն աչքով երևացող աստեղերը մտովի բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունների թիվը 88-ն է, 60-ը երևում են ՀՀ-ի տարածքից: Որոշ համաստեղություններ լավ երևում են ձմռանը, մյուսները ` ամռանը, իսկ որոշները ` գարնանը և աշնանը: Խավարածիր անվանում են Արեգակի անցած ուղին մեկ տարում: Այն անցնում է 12 համաստեղություններով: Համստեղությունների այդ խումբը կոչվում է Կենդանակերպ (Զոդիակ):
Տիեզերքի ամենահանելուկային օբյեկտները սև խոռոչներն են: Սև խոռոչների ձգողական դաշտը այնքան ուժեղ է, որ այնտեղից ոչինիչ չի կարող դուրս գալ, ոչ ճառագայթում, ոչ մասնիկներ, քանի որ բնության մեջ ոչինչ չի կարող շարժվել լույսի արագությունից մեծ արագությամբ:
Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում: Հայաստանում ասում են Հարդագողի Ճանապրհ: Ծիր Կաթինն անզեն աչքով իրարից չտարանջատվող անթիվ աստեղերից բաղկացած համակարգ է: Մեր գալակտիկան կողից երևում է որպես 100 հազար լուսատարի տրամագծով ոսպանման մի սավառակ: Եթե այդ սկավառակին նայենք վերևից, ապա կտեսնենք, որ պարուրաձև է:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

English