Առաջադրանք 80



Առաջադրանք 80

Մայրենի
Փխրուն նվերներ (առակ)

Այնպես պատահեց, որ մի ծեր ու իմաստուն մարդ եկավ մի բնակավայր և մնաց այնտեղ ապրելու: Նա սիրում էր երեխաներ և շատ ժամանակ էր անցկացնում նրանց հետ:
Նա սիրում էր նաև նվերներ տալ նրանց սակայն նվիրում էր միայն փխրուն ու նուրբ խախալիքներ: Որքան էլ փորձում էին երեխաները զգույշ խաղալ, միևնույն է խախալիքները շուտ կոտրվում էին, և երեխաները վշտանալով հուզվում և լալիս էին: Անցավ մի որոշ ժամանակ, իմաստունը նորից խաղալիքներ նվիրեց նրանց, բայց այս անգամ ավելի նուրբ ու փխրուն: Մի անգամ ծնողները չդիմացան և այցի եկան նրան.
-Դու իմաստուն մարդ ես և մեր երեխաների համար միայն բարին ես ցանկանում: Բայց ինչու ես դու նրանց այնպիսի խաղալիքներ նվիրում, որոնք ինչքան էլ փորձում են զգույշ խաղալ, միևնույնն է կոտրվում են: Իսկ խախալիքներն այնքան գեղեցիկ են, որ նրանցով չխաղալն անհնարին է:
-Կանցնի ոչ այնքան շատ ժամանակ, ժպտաց ծերունին,և երբ ինչոր մեկը կնվիրի իր սիրտը նրանց, գուցե նրանք սովոր լինեն անգին նվերով վարվել այնպես, որ դրանք երբեք չկոտրվեն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Մաթեմատիկայի տնային աշխատանք