Իմ հետաքրքրությունը



Ես արդեն համարյա մեկ տարի է զբաղվում եմ ազգագրական պարեր պարելով: Ինձ շատ է հետաքրքել այն, և ինձ շա՛տ է  դուր եկել պարել  Հայ ազգագրական պարեր:  Սկզբից ես ընդհանրապես չէի սիրում, ինձ անգամ չէր էլ հետաքրքում ազգագրական պարը, բայց հիմա ինձ համար կարևորագույն մշակույթ է: Իմ սովորած առաջին պարը եղել է Յարխուշտան: Այդ պարը պարել են մեր պապերը Սասունում՝ պատերազմի գնալուց առաջ: Այն շատ հզոր պար է, և ինձ էլի շատ է դուր գալիս: Հիմա ես ինքս սովորեցնում եմ պարել ինձնից փոքրերին: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր ազգագրական պարերից գոնե մի քանիսը: Ես փորձում եմ փոխանցել նրանց իմ սովորածը, որպեսզի իրենք ել դառնան այդ մշակույթի փոխանցողը, և այդպես բոլորը իմանան ազգագարական պար պարելը: Դա իմ կարծիքով կարևորագույն մշակույթներից մեկն է:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

English