Ծաղկաձոր

Ճամփորդություն` Ծաղկաձոր
Կրթական փոխանակման խրագրով մեկնեցինք Ծաղկաձոր:Առաջին տեղը ուր գնացինք դա Ծաղկաձորի միջնակարգ դպրոցն էր,այնտեղ սաները մեզ համար մի փոքրիկ ներկայացում բեմադրեցին մայրենի լեզվին նվիրված,հետո մենք նրանց համար մի փոքր պարային ներկայացում կատարեցին: Հետո գնացինք և տեղավորվեցինք հյուրանոցում,մի քիչ պարեցինք, հետո ճաշարան գանցինք,կերանք ճաշը հետո բարձրացանք վերև: Ես և Գագիկը համոզեցինք,որ գնանք Գագիկի հայրիկի մոտ և խաղանք համակարգչային խաղեր , դե քանի որ ընկեր Գոհարը շատ բարի է,նա մեզ թույլ տվեց: Դրանից հետո բոլորով միասին գնացինք ընթերցումների: Հետո մենք ընթերցումներից  գնացինք մատուռի բակ, խաղացինք և երբ վերադարձանք արդեն ընթրիքի ժամն էր , մենք չընթրեցինք քանի որ արդեն ընթերել էինք: Բարձրացանք վերև մի փոքր հանգստացանք և բոլորս հավաքվեցինք խաղեր խաղալու:Եկավ ընկեր Նելին իր կիթառով և տիկին Սուսանը իր քիմիական նյութերով… ընկեր Գոհարը խնդրեց , որ Տիկին Սուսանը սկսի իր փորձերը , քանի որ մեզ էին հյուրընկալել կարատեի մի խումբ մանուկներ, իսկ հետո ընկեր Նելին սկսեց իր երգը: Երգեցինք, պարեցինք և գնցիքն քնելու: Երկրորդ օրը սկսեցինք մարմնամարզությամբ, իսկ հետո գանցինք նախաճաշի, իսկ հետո գանցինք դահուկ և սահնակ քշելու, ճիշտն ասած` ես չքշեցի , որովհետև վազելուց ոտքերս բռնվել էին, բայց իմ ընկերները լավ ժամանակ անցկացրին: Հետո գնացինք վերև տաքացանք, խաղացինք , ճասշեցինք և գնացինք թափառումների: Քայլեցինք Ծաղկաձորի փողոցներով, իսկ հետ վերադառնալու ընթացքում Գագիկի հետ մենք մի խումբ տղաներով գանցինք խաղեր խաղալու, հետո Գագիկի հայրիկը առաջարկեց , որ աղջիկները նույնպես գան բոուլինգ խաղալու: Մենք երկար խաղացինք և գնացինք  հյուրանոց: Ընթրիքի ժամն էր: Ընկեր Նելիի հետ  երկար երգեցինք-երգեցինք և իննսունականերից և յոթանասունականերից և ութսունականերից … ընկեր Գոհարն էր այդպես ասում. հետո պարեցինք և գնցինք քնելու: Ճիշտն ասած` այդ օրը մենք պետք է ֆուտբոլ դիտեինք ,բայց այնքան հոգնած էինք , որ չնկատեցինք, թե ինչպես քնեցինք և բաց թողեցինք ֆուտբոլը: Երրորդ օրը ընկեր Միքայելի հետ բարձրացանք Սպորտ ռեզորտ, ճանապարհին վազեցինք, հասանք ռեզորտ, տեսանք եղնիկներին, գեղեցիկ տեսարաններ: Վերադարձանք երրորդ օրը: Ճիշտն ասած` չէինք ուզում վերադառնա:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Մաթեմատիկայի տնային աշխատանք