Իմ սիրելի զբաղմունքը



Իմ սիրելի զբաղմունքն է սպորտը: Ես հաճախում եմ վոլեյբոլի արդեն մեկ ու կես տարի: Ինձ շատ է դուր գալիս սպորտը, որովհետև սպորտը շատ օգտակար է առողջության համար, ֆիզիկապես ուժեղ լինելու համար: Ազատ ժամանակ նույնպես մարզվում եմ: Ես երկու անգամ մասնակցել եմ մրցումների` մեկ անգամ գրավել եմ 3-րդ տեղ, մեկ անգամ էլ` երկրորդ տեղ: Երրորդ տեղ գրավել եմ <<Արաբկիր>> բաց առաջնության ժամանակ: Իսկ երկրորդ տեղ գրավել եմ <<Հայաստանի>> առաջնությունում: Մեր թիմը Հայաստանի 2003-2002թ.-ին ծնվածների փոխչեմպիոն է: Իմ մարզիչը ընկեր Անդրանիկն է, նա շատ լավ է մարզում մեզ: Երբ առաջին անգամ գնացի վոլեյբոլի, ես չէի կարողանում մի դաշտից մյուս դաշտ փոխանցել գնդակը: Մի քանի ամսից ես էլ չգնացի վոլեյբոլի, բայց ընկեր Անդրանիկը ինձ հուսադրեց, և հիմա դա ինձ մոտ շատ լավ է ստացվում: Ահա թե ինչպես լավ մարզիչի միջոցով ես հայտնվեցի վոլեյբոլ-սպորտում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Մաթեմատիկայի տնային աշխատանք

Սովորող սովորեցնող