Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան(փետրվարի 191869[1] , Դսեղ[4] - մարտի 231923[2][1] ,Մոսկվա[2]), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ,պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։
Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ
Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից։ Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)
1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[11]։ Նրանք ունեցան 10 երեխա՝ Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար (1907-1989)

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Մաթեմատիկայի տնային աշխատանք