Առաջին կիսամյակի հաշվետվությունը ։ Երկրորդ կիսամյակի հաշվետվություն՝ Երկրորդ կիսամյակում մասնակցել եմ հետևյալ նախագծերին՝ Ֆուտբոլի մրցաշարին , Ցտեսություն ցնծության նախապատրաստում՝ շրջանավարտներին պարերի ուսուցում ։ Մասնակցել եմ Սևանի Ժայռում բարելավման աշխատանքներին Ճամփորդել եմ Արատես: Մասնակցել եմ հետևյալ քննարկումներին՝ <<Սերունդների բախում>> թեմայո վ , <<Կարծրատիպեր>> թեմայով, <<Քյարթուներ և գլամուռներ>> թեմայով, <<Ինչի համար է դպրոցը>> թեմայով, <<Հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ>> թեմայով: Պար՝ Ղեկավարում եմ <<Կայծեր>> պարային համույթը Տիգրան Արամյանի հետ: Ինքնագնահատում : Ճիշտն ասած, այս տարի ես սովորելու առումով եղել եմ պասիվ, քանի որ չէի կողմնորոշվում ինչպես կազմել անհատական ուսումնական պլանս, չգիտեի՝ ինչ ընտրեի, բայց դա կշտկվի անպայման 11-րդ դասարանում: Ուսման առումով թերացել եմ, բայց հասարակական նախագծերում ակտիվ եմ եղել՝ աշխատանքներ Սարալանջում։
Комментарии
Отправить комментарий