Մաթեմատիկա


6-րդ դասարան
Տրամաբանական խնդիրներ
Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում:
7x3=21
պ.21
Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:պ
1+1=2
4+2=6
պ6
Վեցուկես ժամ հետո կլինի ժամը չորսը կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է
9։30
Անահիտն ունի 37 CD: Նրա ընկերուհի Լուսինեն ասաց. «Եթե քո CD-ներից 10 հատն ինձ տաս, մենք երկուսս էլ կունենանք նույն քանակով CD-ներ»: Քանի՞ CD ունի Լուսինեն:30
37-10=27
17+10=27
Պ.17


Նանեն նկարել է կետ մի կտոր թղթի վրա: Նա հիմա նկարում է չորս ուղիղ գծեր, որոնք անցնում են այդ կետով: Քանի՞ մասի են այդ գծերը բաժանում թուղթը:
պ.4
Վահեն բարձրահասակ է Արմինեից և ցածրահասակ` Կարենից: Արամը բարձրահասակ է Գոռից և ցածրահասակ` Վահեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:
պ.Կարեն

Հյուրանոցում քանի՞ երկու տեղանոց սենյակ է հարկավոր ավելացնել 5 հատ երեք տեղանոց սենյակներին` 21 հյուր ընդունելու համար:Կարեն
2.8=16
16+5=21
պ.8
Սկավառակի վրա կա երեք երգ: Առաջին երգի տևողությունը 6 րոպե 25 վայրկյան է, երկրորդինը` 12 րոպե 25 վայրկյան, և երրորդինը` 10 րոպե 13 վայրկյան: Որքա՞ն է բոլոր երեք երգերի տևողությունը միասին:
6+12+10=28
25+25+13=63
պ.29ր 03վ
Կենգուրուն նկատեց, որ ամեն ձմեռ նրա քաշն ավելանում է 5 կգ-ով, իսկ ամեն ամառ այն պակասում է 4 կգ-ով: Նրա քաշը հաստատուն է գարնանն ու աշնանը: 2008թ.-ի գարնանը նա կշռում է 100 կգ: Որքա՞ն է եղել նրա կշիռը 2004թ.-ի աշնանը:
Տուփի մեջ կա 7 քարտ: 1-ից 7 թվերը գրված են այդ քարտերի վրա (միայն մեկ թիվ մեկ քարտի վրա): Առաջին իմաստունը տուփից վերցնում է կամայական 3 քարտ, իսկ երկրորդ իմաստունը` 2 քարտ: Տուփի մեջ մնում է ևս 2 քարտ: Առաջին իմաստունն ասում է երկրորդին. «Ես գիտեմ, որ քո քարտերի վրա գրված թվերի գումարը զույգ է»: Առաջին իմաստունի քարտերի վրա գրված թվերի գումարը ի՞նչի է հավասար է:
պ.կենտ թվի
Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:
8+7+6+5+4+3+2+1=36
պ.37
Վահագնը ունի այնքան եղբայր, որքան քույր: Նրա քույր Անին ունի երկու անգամ շատ եղբայր, քան քույր: Քանի՞ երեխա կա այս ընտանիքում:

Դավիթը բազմապատկում է 3-ով, Սարգիսը գումարում է 2, իսկ Վարդանը հանում է 1: Ի՞նչ հերթականությամբ կարող են նրանք կատարել այդ գործողությունները 3 թվից 14 թիվը ստանալու համար:
3+2.3-1=14

Պետրոսը պատրաստել էր մի քանի ձնագնդիկ մինչև խաղը սկսելը: Խաղի ընթացքում նա պատրաստեց ևս 17 ձնագնդիկ, իսկ մյուս տղաների վրա շպրտեց 21 ձնագնդիկ: Խաղից հետո նրա մոտ մնաց 15 ձնագնդիկ: Քանի՞ ձնագնդիկ էր պատրաստել Պետրոսը խաղից առաջ:
21+17=38
38-15=23
պ.23

Քանի՞ հատ միանման լուցկու հատիկներով հնարավոր չէ եռանկյուն կառուցել (լուցկու հատիկները կոտրել չի կարելի):23
4
@ + @ + @ = * , # + # + # = & , * + & = ^ հավասարումներում 5 նշաններին համապատասխանում են 5 տարբեր թվանշաններ: Ինչի՞ է հավասար ^ նշանին համապատասխանող թիվը:
Յուրաքանչյուր երկնիշ թվի համար տասնյակի թվանշանից հանված է միավորի թվանշանը: Ինչի՞ է հավասար բոլոր ստացված արդյունքների գումարը:
A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հաջորդականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:
Կարինեն ուզում էր շարել իր բոլոր CD-ները մեկ դարակի վրա, բայց դրանց մեկ երրորդը չտեղավորվեց: Դարակում չտեղավորված CD-ները նա շարեց տուփերում, որոնցից յուրաքանչյուրի մեջ դրեց յոթական CD: Սակայն մնաց ևս 2 CD, որոնք նա դրեց սեղանի վրա: Քանի՞ CD ուներ Կարինեն:
Կլոր սեղանի շուրջ դրված է 60 աթոռ: n քանակով մարդիկ նստած են սեղանի շուրջն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ մեկի հարևանն է: n- ի հնարավոր արժեքներից ո՞րը կլինի նվազագույնը:
Տուփի մեջ կա 7 քարտ: 1-ից 7 թվերը գրված են այդ քարտերի վրա (միայն մեկ թիվ` մեկ քարտի վրա): Առաջին իմաստունը տուփից վերցնում է ցանկացած 3 քարտ, իսկ երկրորդ իմաստունը` 2 քարտ: Տուփի մեջ մնում է ևս 2 քարտ: Առաջին իմաստունն ասում է երկրորդին. «Ես գիտեմ, որ քո քարտերի վրա գրված թվերի գումարը զույգ է»: Առաջին իմաստունի քարտերի վրա գրված թվերի գումարը ի՞նչի է հավասար է:
 200 • 9 + 200 + 9 =2009
Չորս փայտիկներն ունեն 8 ծայր: Քանի՞ ծայր ունեն վեց ու կես փայտիկները:
12,3

Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
6

Սաթենիկը զառը գցեց չորս անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուր գումարը ստացվեց 23: Քանի՞ անգամ է նա գցել 6- ը:
17
 Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում տեղի ունեցավ երկու գովազդային ընդմիջում, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը:
18:53

Պարախմբում կա 25 տղա և 19 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 2 տղա և 3 աղջիկ: Քանի՞ շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը կլինի նույնը:4
1շ.27 տղա 22 աղջիկ
2շ.29 տղա 25 աղջիկ
3շ. 31 տղա 28 աղջիկ
4շ.33 տղա 31 աղջիկ
5շ.35 տղա 34 աղջիկ
6շ.37 տղա 37 աղջիկ
պատ. 6 շաբաթում
Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի կշիռը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
320:2=160
160-32=128
160+32=192սպիտակ
պ.192 սպիտակ

Երեք սկյուռիկ` Անին, Նազենին և Լուսինեն հավաքել են 7 ընկույզ: Նրանք բոլորը հավաքել են տարբեր քանակի ընկույզներ, բայց նրանցից յուրաքանչյուրը հավաքել է առնվազն մեկ ընկույզ: Ամենաքիչ ընկույզ հավաքել է Անին, իսկ ամենաշատ ընկույզ հավաքել է Նազենին: Քանի՞ ընկույզ է հավաքել Լուսինեն:
4
Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին:
90 հատ կենդանի
Զամբյուղում կա 1 կարմիր, 1 կապույտ, 1 դեղին և 1 սպիտակ ծաղիկ: Մեղուն զամբյուղի յուրաքանչյուր ծաղիկ այցելում է մեկ անգամ: Նա սկսում է կարմիր ծաղկից և դեղին ծաղկից անմիջապես չի թռնում դեպի սպիտակ ծաղիկը: Քանի՞ տարբեր եղանակով կարող է մեղուն այցելել բոլոր ծաղիկները:
կապույտ, դեղին, կարմիր, սպիտակ,
դեղին, սպիտակ, կարմիր, կապույտ
սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին
կարմիր, դեղին, կապույտ, սպտակ
Ուրվականն անհետացավ ժամը 6:15-ին, իսկ ճիշտ ժամանակը ցույց տվող «գիժ» ժամացույցն անմիջապես սկսեց պտտվել ճիշտ արագությամբ, բայց` հակառակ ուղղությամբ: Ուրվականը նորից հայտնվեց ժամը 19:30-ին: Ի՞նչ ժամ էր ցույց տալիս այդ պահին «գիժ» ժամացույցը:
Ուրախտոտիկ երկրում ամեն մարդու ձախ ոտքը մեկ կամ երկու համարով մեծ է աջ ոտքից: Չնայած դրան, կոշիկները վաճառվում են նույն չափսի զույգերով: Դրամ խնայելու նպատակով ընկերների մի խումբ որոշում է միասին կոշիկ գնել: Երբ յուրաքանչյուրը վերցնում է իր ոտքին հարմար երկու կոշիկ, արդյունքում ավելանում է ճիշտ երկու հատ կոշիկ, որոնցից մեկը 36 չափսի է, մյուսը` 45: Ինչի՞ է հավասար խմբում մարդկանց հնարավոր նվազագույն քանակը:
Քանի՞ ամբողջ թիվ կա 19,03- ի և 2,009- ի միջև:
Թվանշանների նվազագույն քանակը, որը պետք է ջնջել 12323314 թվում այնպես, որ ստացվող թիվը լինի նույնը աջից ձախ կամ ձախից աջ կարդալու դեպքում, հավասար է.
Կա երեք արկղ` սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում կա շոկոլադե սալիկ, մյուսում` խնձոր, իսկ երրորդը դատարկ է: Գտեք շոկոլադե սալիկը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում է:
 120 մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ` գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի երկարությունը:
Արտակը վերցրեց 2009 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով` ստացավ ուղղանկյուն: Քանի՞ տարբեր ուղղանկյուն կարող է նա ստանալ:
 30x30x50 չափերով արկղը պետք է լցնել միևնույն չափի խորանարդներով: Նվազագույնը քանի խորանադրով կարելի է դա իրականացնել:
Հյուրանոցի սենյակները համարակալված են եռանիշ թվերով: Առաջին թիվը ցույց է տալիս հարկը, հաջորդ երկնիշ թիվը` սենյակի համարը: Օրինակ` 125 համարը նշանակում է առաջին հարկի 25 սենյակը: Հյուրանոցում կա 5 հարկ, որոնք համարակալված են 1-ից 5- ը, իսկ յուրաքանչյուր հարկում կա 35 սենյակ, որոնց համարները առաջին հարկում 101-ից 135- ն են: Քանի՞ անգամ է օգտագործվում 2 թվանշանը բոլոր սենյակների համարակալման մեջ:
40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։
Ռեստորանում ապուրը կարելի է գնել 4 եվրոյով, փլավը՝ 9 եվրոյով, իսկ թխվածքը՝ 5 եվրոյով։ Կա նաև առաջարկ՝ գնել բոլորը միասին, երբ ապուրի, փլավի և թխվածքի համար միասին պետք է վճարել 15 եվրո։ Որքա՞ն գումար կարելի է խնայել, եթե օգտվենք առաջարկից՝ ուտեստները առանձին պատվիրելու փոխարեն։
40-ոտնանի Բիլն ունի քառասուն ոտք։ Երեկ նա խանութից գնեց ու հագավ 8 զույգ կոշիկ։ Սակայն նրա ոտքերից 10-ը մնացին անկոշիկ։ Մինչև խանութ գնալը նրա ոտքերից քանի՞սն էին կոշիկով։
Միքայելը և Անահիտը ապրում են բարձրահարկ շենքում։ Անահիտն ապրում է Միքայելից 12 հարկ բարձր։ Մի օր Միքայելը աստիճաններով բարձրացավ Անահիտենց տուն։ 8-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Անահիտը։3փոքր
16-րդ հարկում

Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ և, լինելով միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր ավտոմեքենա է այն տեղափոխել։Բաբկենը
3փոքր
Երեխաները չափում են ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով։ Արմինեն արեց 15 քայլ, Բաբկենը՝ 17, Գայանեն՝ 12, Վիգենը՝ 14։ Ո՞ւմ քայլն է ամենաերկարը։
Բաբկենը
Վիկտորի ընկերներից յուրաքանչյուրը գումարեց իր ծննդյան օրվա թիվը և ամիսը՝ արդյունքում ստանալով 35։ Նրանց բոլորի ծննդյան օրերը տարբեր են։ Առավելագույնը քանի՞ ընկեր կարող է ունենալ Վիկտորը։
 Սևուկ և Ձյունիկ կատուների տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Սևուկը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Ձյունիկը կլինի 9 տարեկան։
պ.երկու տարի հետո
Եթե ▲ + ▲ + 6 = ▲ + ▲ + ▲ + ▲, ապա ի՞նչ թիվ է թաքնված ▲ նշանի տակ:
Ճանճը ունի 6 ոտք, իսկ սարդը՝ 8 ոտք։ 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և 2 ութոտնուկը:
Սանդուղքն ունի 21 աստիճան։ Աշոտը և Միքայելը հաշվում են աստիճանները՝ մեկը շարժվելով վերևից ներքև, մյուսը՝ ներքևից վերև։ Նրանք հանդիպեցին Աշոտի հաշվարկով 10-րդ աստիճանի վրա։ Միքայելի հաշվարկով ո՞ր աստիճանի վրա նրանք հանդիպեցին։
11
60 էջանոց գիրքը ստացվում է 15 թերթն իրար վրա դնելուց և ծալելուց հետո։ Դիցուք, 7- րդ էջը պարունակող թերթը բացակայում է։ Ուրիշ ո՞ր էջերն են նաև բացակայում այդ գրքում:
Բաբկենը մտքում պահեց մի թիվ, բաժանեց այն 7- ի, ստացվածին գումարեց 7 և վերջապես ստացված արդյունքը բազմապատկեց 7-ով։ Այդպես նա ստացավ 777։ Ո՞ր թիվն էր մտապահել Բաբկենը:
Պիցցայի խանութում վաճառվող պիցցաների բոլոր տեսակները պարունակում են պանիր և պոմիդոր։ Դրանց վրա ավելացվում են ներքոհիշյալ լրացումներից մեկը կամ երկուսը. եգիպտացորեն, երշիկ, սունկ, բաստուրմա։ Պիցցաները կարող են լինել երեք տարբեր չափերի՝ փոքր, միջին և մեծ։ Քանի՞ տարբեր տեսակի պիցցա կարելի է գնել խանութում։
Ստորջրյա թագավորի պալատում ծառայում են վեց, յոթ և ութ ոտք ունեցող ութոտնուկ- ներ: 7 ոտք ունեցողները միշտ ստում են, սակայն 6 և 8 ոտք ունեցողները միշտ ճիշտ են խոսում։ Մի օր չորս ութոտնուկները հանդիպում են միմյանց։ Կապույտ գույնի ութոտ- նուկն ասում է. «Բոլորս միասին ունենք 28 ոտք»: Կանաչն ասում է. «Բոլորս միասին ունենք 27 ոտք»: Դեղինն ասում է. «Բոլորս միասին ունենք 26 ոտք»: Իսկ Կարմիրն ասում է. «Բոլորս միասին ունենք 25 ոտք»։ Ո՞ր գույնի ութոտնուկն է ճիշտ ասում:
Կապույտ

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Մաթեմատիկայի տնային աշխատանք