Իմ ընտրած բանաստեղծությունը


 ԱՇՆԱՆ
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ, 
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
Քո մշուշը, քո ոսկի 
Տերևները հողմավար,
 
Դյութանքը քո մեղմ խոսքի,
 
Արցունքները քո գոհար...
Հարազատ են իմ հոգուն, 
Վհատությանն իմ խոնարհ,
 
Ե՛վ թփերը դողդոջուն,
 
Ե՛վ խոտերը գետնահար...
Եվ քո երգը թախծալի 
Իմ սրտի երգն է կարծես,
 
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

Դյութանք-Կախարդություն
բաղձալի-Ցանկալի

Ես ընտրել եմ այս բանաստեղծությունը, որովհետև այս բանաստեղծությունը լի է իմաստով  շատ նման է աշնանը  իսկ ես  շատ եմ սիրում աշունը  ինձ շատ է դուր եկ ել:




Комментарии

Популярные сообщения из этого блога

Մաթեմատիկայի տնային աշխատանք

Սովորող սովորեցնող