Հասուն արտ


Հասուն արտ
Արտս ոսկո՜ւն է...
Նման բոցերու,
Ցորենն է բռնկեր Առանց այրելու։Արտս ոսկո՜ւն է...
Երկինքն է կրակ.Հողը խորխոլածԾղոտներուն տակ։
Արտս ոսկո՜ւն է...
Քառաշար հասկերՔառաշար սաթով
Արև են հագել։
Արտս ոսկո՜ւն է...
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերուն  մեջեն
Կանցնեն զերթ փայլակ։
Արտս ոսկո՜ւն է...
Մերթ կելլնե հովեն,
Մի դեղձանիկ մըթի՛ռ
Ոսկեծուփ ծովից։
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ։ ​

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Մաթեմատիկայի տնային աշխատանք