Ջութակի մասին

Ծագել է VIII դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից։ Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ ԻտալիայումՖրանսիայումԼեհաստանում։ XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո. ԱմատիներՋ. ԳվառներիԱ. Ստրադիվարի)։ Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը։ Կրեմոնայիջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված։ Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ։ XVII - XVIII դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր։ Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

English