Сообщения

Իմ հաշվետվությունը

Изображение
Առաջին կիսամյակի հաշվետվությունը։



Երկրորդ կիսամյակի հաշվետվություն՝

Երկրորդ կիսամյակում մասնակցել եմ հետևյալ նախագծերին՝

Ֆուտբոլի մրցաշարին, Ցտեսություն ցնծության նախապատրաստում՝ շրջանավարտներին պարերի ուսուցում։ Մասնակցել եմ Սևանի Ժայռում  բարելավման աշխատանքներին

Ճամփորդել եմ Արատես:

Մասնակցել եմ հետևյալ քննարկումներին՝


<<Սերունդների բախում>> թեմայով, <<Կարծրատիպեր>> թեմայով, <<Քյարթուներ և գլամուռներ>> թեմայով, <<Ինչի համար է դպրոցը>> թեմայով, <<Հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ>> թեմայով: 
Պար՝

Ղեկավարում եմ <<Կայծեր>> պարային համույթը Տիգրան Արամյանի հետ:

Ինքնագնահատում:

Ճիշտն ասած, այս տարի ես սովորելու առումով եղել եմ պասիվ, քանի որ չէի կողմնորոշվում ինչպես կազմել անհատական ուսումնական պլանս, չգիտեի՝ ինչ ընտրեի, բայց դա կշտկվի անպայման 11-րդ դասարանում: Ուսման առումով թերացել եմ, բայց հասարակական նախագծերում ակտիվ եմ եղել՝ աշխատանքներ Սարալանջում։

Ընթերցում ենք Սահյան

Կենսագրություն Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նա…

Մահաթմա Գանդի

Մոհանդաս Կարամչանդ Գանդին ծնվել է 1869 թվականին, Հնդկաստանում: Ընտանիքն ուներ 4 երեխա: Գանդին վաղ հասակում շատ ամաչկոտ է եղել և խուսափել է իր հասակակիցների հետ շփումից: Նրա միակ ընկերները եղել են գրքերը և դասերը: Նա սովորություն էր դարձրել անմիջապես դասից առաջ գնալ դպրոց և դասերն ավարտվելու պես լքել այն: Նա տանել չէր կարողանում ինչ-որ մեկի հետ շփվելը, որպեսզի չդառնա նրանց կողմից ծաղրի առարկա: Այդ պատճառով էլ արագորեն վազում էր տուն: Մի պատմություն է պատմում Գանդին կապված իր միջնակարգ դպրոցի ուսումնական առաջին տարվա հետ: Երբ տեսուչը եկել է դպրոց ստուգումներ անցկացնելու, թելադրել է 5 բառ, որոնցից մեկի ուղղագրությունը Գանդին չի իմացել: Այդ ժամանակ նրա ուսուցչուհին հասկացրել է, որ կարող է արտագրել իր կողքին նստած աշակերտից: Բայց Գանդին չի լսել ուսուցչուհուն և արդար կերպով սխալ գրելով այդ բառը՝ հանձնել է գրավորը: Նույնիսկ այս դեպքում նա իր ուսուցչուհուն միշտ հարգանքով է մոտեցել՝ չնայած այդ սխալին: Գանդին կարծում էր, որ պետք է ոչ թե քննադատել, այլ հարգել իրենից մեծերի կարծիքը: Գանդին մտաբե…

Ֆուտբոլի մրցաշար

Изображение
Երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ ֆուտբոլի մրցաշար,որտեղ մրցում էին 10֊րդ և 12֊րդ դասարանի սովորողները։ Արդյունքում երկու հաղթանակ ունեցել էն և 12֊րդ դադարանը և 10֊րդ դասարանը, քանի որ հաշիվը ոչ ոքի է նոյեմբերի 28֊ին ժամը 10։10֊ին տեղի կունենա եզրափակիչ խաղը և կվորոշվի թե որ թիմն է ավելի ուժեղ։ Հրավիրում ենք բոլորին։

Քննարկում

Այսօր մեր դպրոցում կայացավ քննարկում 《Սերունդների բախում》 թեմայով։ Քննարկումը ավագ սերնդի և կրտսեր սերնդի մասին էր։ Հիմնական խնդիրն այն էր, թե ինչից է առաջանում սերունդների բախումը, ինչպես պետք է լուծել այդ խնդիրը։ Հնչեցին շատ տարբեր կարծիքներ, մեծամասնության կարծիքով ծնողները պետք է զիջեն երեխաներին, քանի որ ավագ սերունդը հարկադրված է եղել կատարել պարտադրանք և չի կարողացել այն, ինչ ցանկացել է։ Իմ կարծիքով, հիմա կրտսեր սերունդը ինքը պետք է որոշի, թե ինչ անի։ Անգամ եթե նա սխալ բան է անում, պետք է թողնեն, որ նա անի, քանի որ մարդը իր սխալների վրա է ուղղվում։ Եվ պետք չէ, որպեսզի երեխայի ամեն քայլին միջամտեն ծնողները, քանի որ այդպես երեխան չի կարող դառնալ ինքնուրույն։

Ժառանգական հիվանդություններ

Ժառանգական հիվանդություններ, մարդկանց ժառանգական հիվանդությունները բազմաբնույթ դրսևորումներ ունեն։ Ներկայումս այդ հիվանդությունների լիարժեք դասակարգում չկա, քանի որ դժվար է որոշել այս կամ այն ժառանգական ախտաբանության հիմքում ընկած չափանիշների շրջանակը, որոնցով հնարավոր է դրանք տարբերակել։
ՀիվանդություններԺառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Դրանց մի մասը որոշվում են այնպիսի գեներով, որոնց գործունեությունը կախված չէ միջավայրի պայմաններից։ Դրանք առավելապես մոնոգենային մենդելյան տիպով ժառանգվող հիվանդություններ են. օրինակ՝ ֆենիլկետոնուրիան (ֆենիլկետոնամիզություն), հեմոֆիլիան (արյան ոչ բնականոն մակարդելիությու…

Աստղագիտություն

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է: Գիտնականները բոլոր հնագույն քաղաքակրթություններում հայտնաբերել են աստղագիտական գործունեության հետքեր: Գիտությունը կապված է տիեզերքի, երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին: Շումերները կատարել են երկնքի կանոնավոր դիտումներ և գիտեին աչքին տեսանելի հինգ մոլորակ: Նաև կազմել են լուսնաարեգակնային օրացույցը դեռ մ.թ.ա երրորդ հազարամյակում: Աստղագիտությունը Հին Հունաստանում բարձր զարգացման է հասել մ.թ.ա յոթից վեցերրորդ դարերում: Որպես հեռավորության չափման միավոր` արեգակնային սահմաններում, ընդուված է մեկ աստղագիտական միավորը` 1ա.մ., որը հավասար է Երկիր Արեգակ միջին հեռավորությանը: Լուսատարի ու պարսեկ միավորներով արտահայտում են մինչև աստղեր հեռավորությունները: տեսանելի աստղային մեությունը նշանակում ենք «m»տառով: Դա գրվում է, որպես մեծություն արտահայտող թվի ցուցիչ: Աստղից Երկիր հասնող լուսային էներգիայով բնութագրվում է տեսանելի աստղային մեծությունը: Առաջին աստղադիտակը ստեղծվել է 1609 թվականին Գալիլեո Գալիլեյի կողմից: Աստղադիտակը օգնում …